Դպրոցականներն արտագաղթում են, բայց ընտրողների թիվը աճում եւ աճում է (Գրաֆիկ)
Հայաստանում 2011-ից սկած հրապարակվում է պաշտոնական տեղեկատվություն հանրակրթական դպրոցներում սովորողների ներհոսքի ու արտահոսքի մասին։ Ընդամենը վեց տարում երկրից մեկնել է 34․9 հազար դպրոցական, իսկ արտասահմանից ժամանել՝ ավելի քան 12․8 հազար դպրոցական։ Բացասական սալդոն գերազանցել է 22 հազարը։
Նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում սալդոն բացասական է եղել, ընդ որում բավականին զգալի (տես ստորեւ ներկայացված գրաֆիկը)։ Ուշագրավ է, որ այդ բոլոր տարիներին թե մայրաքաղաքում, թե մարզերում արտահոսքը միշտ գերազանցել է ներհոսքը։
Սովորողների արտահոսքի բացարձակ մեծությամբ ռեկորդակիր է մայրաքաղաքը՝ գրեթե 13 հազար մարդ նշված տարիներին։ Հաջորդ տեղում Արմավիրն է ՝ մոտ 4․1 հազար, Կոտայքը՝ 3․6 հազար դպրոցական։ Նվազագույն ցուցանիշը Վայոց ձոր մարզում է՝ 0․4 հազարից էլ քիչ դպրոցական։
Առավելագույն բացասական սալդոն դարձյալ մայրաքաղաքին է բաժին ընկնում՝ 7․1 հազար դպրոցական։
Նկատենք, որ երկրի բնակչության ընդհանուր թվաքանակում Երեւանի մասնաբաժինը մի քիչ գերազանցում է 36 տոկոսը։ Դպրոցականների արտահոսքում մայրաքաղաքի մասնաբաժինը մոտ է այդ նիշին՝ 37․2 տոկոս, իսկ ահա ներհոսքի ցուցանիշում մի քիչ ավել է ՝ 45․6 տոկոս։
Հասկանալի է, որ մայրաքաղաքը բնակության, աշխատանքի ու ուսման իր հնարավորություններով շատ ավելի գրավիչ է ներգաղթյալների համար , քան մարզերը։ Ասենք վերջին տարիներին Հայաստան ժամանած սիրիահայ փախստականների ընտանիքների համար, որոնց երեխաները ընդունվել են դպրոցներ։
Իսկ ի՞նչ պատճառներով են հեռանում դպրոցում սովորողները։ Հնարավոր է օրինակ նման իրավիճակ՝ ընտանիքները, որոնք դպրոցահասակ երեխաներ ունեն, մեկնում են Հայաստանից Ռուսաստան, ժամանակավոր աշխատանքի ։ Հետո, որոշ ժամանակ անց, վերադառնում են հայրենիք։ Այդ դեպքում, եթե երեխաները դեռ դպրոցական տարիքում են, նրանք նորից հայաստանյան դպրոցներ են ընդունվում։ Բնականաբար, Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու դեպքում այդ տարբերակը արդեն քիչ հավանական է, չնայած չի բացառվում։ Պատահում է, երբ ծնողները, որոնք մշտապես բնակվում են արտասահմանում, ցանկանում են, որ իրենց երեխաները Հայաստանում կրթություն ստանան։
Ռուսաստանն իհարկե առաջատար է այն երկրների ցանկում, ուր արտագաղթում են մեր քաղաքացիները։ Բայց կա նաեւ օրինական արտագաղթի այլ հնարավորություն՝ ԱՄՆ-ի Green Card -ը։ Օրինակ երեք տարի առաջ այդ վիճակախաղով ներգաղթի վիզա են ստացել մեր ավելի քան երկու հազար քաղաքացիներ։ Դա արդեն անվերադարձ արտագաղթ է։


















































Հայաստանից մեկնող չվերադարձողների թիվն ավելանում է (Տեսանյութ)
Եւ այսքանից հետո ՀՀԿ-ն դեռ պայքարում է իշխանությունը պահելու համար
Աղքատության եւ արտագաղթի ծանր հետեւանքները
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են