Եւ այսքանից հետո ՀՀԿ-ն դեռ պայքարում է իշխանությունը պահելու համար
Ահա այսպիսին է ժողովրդագրական պատկերը Հայաստանում։ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարի Հայաստանից անվերադարձ հեռացել է 54 հազար 31 մարդ։ Ու պատկերը գնալով միայն վատանում է։ 2015-ին Հայաստանից հեռացել էր 47 հազար 676 մարդ, իսկ 2014-ին՝ 47 հազար 74։ Դուք պատկերացնու՞մ եք, սա ինչ թվեր են։
Որ ավելի լավ պատկերացնեմ, ասեմ, որ ամբողջ Սյունիքի մարզի բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմել է 141 հազար մարդ։ Մենք փաստորեն այս երեք տարվա ընթացքում կորցրել ենք ողբ Սյունիքի մարզի բնակչությունից շատ ժողովուրդ։ Սա ահավոր է։ Այս տեմպերով շուտով ամբողջ Հայաստանը կվերածվի հանրապետականների ասած անպիտան ամայի տարածքի։
Հայաստանում գրեթե 20 տոկոսով նվազել է նաև բնական հավելաճը։ Այսինքն մի կողմից ծնելիությունն է ընկել, մյուս կողմից աճել է մահացությունների թիվը։ Ու՞ր ենք մենք այսպես գնում։ Եվ ինչքա՞ն կարող ենք այսպես շարունակել։
Որ ասում եմ այս իշխանություններն իրական սպառնալիք են մեր երկրի ազգային անվտանգությանը, ընկերներս երբեմն ասում են, որ չափազանցնում եմ։ Բայց ձեր շուրջը նայեք։ Ձեզանից քանի՞սն է պատրաստ այս պայմաններում ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ։ Կամ որքանո՞վ եք վստահ, որ կկարողանաք ապահովել ձեր ընտանիքը։ Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով։
Իշխանություններին միայն իրենց եկամտի աճն է հետաքրքիր, ՀՀԿ նախագահն էլ Զվարթնոց օդանավակայանում կազմ-պատրաստ ինքնաթիռ ունի ու վերջում ինքն էլ կարտագաղթի, երբ Հայաստանից էլ տանելու բան չմնա․․․իսկ մենք մնալու ենք փլատակների տակ։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































Դպրոցականներն արտագաղթում են, բայց ընտրողների թիվը աճում եւ աճում է (Գրաֆիկ)
Հայաստանից մեկնող չվերադարձողների թիվն ավելանում է (Տեսանյութ)
Աղքատության եւ արտագաղթի ծանր հետեւանքները
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար