Արմեն Գևորգյանը ցանկանում է մեկնել Ավստրիա՝ հերթական բուժզննության համար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդեց խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել:
Ալեքսանյանն ասաց, որ ի սկզբանե վարույթն իրականացնող մարմինն իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս ապօրինի որոշում է կայացրել, անհարկի կերպով սահմանափակվել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը: Պաշտպանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանն Ավստրիայի Հանրապետությունում պետք է հերթական բուժզննությունը անցնի, ուստի միջնորդեց դատարանին՝ Գևորգյանին հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը երկրից բացակայելու հնարավորություն տալ:
Փաստաբանն ասաց, որ Արմեն Գևորգյանը նաև գործնական հանդիպում ունի, որը պետք է տեղի ունենա նույն երկրում՝ նույն քաղաքում:
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիվանդությամբ է տառապում Արմեն Գևորգյանը, ի՞նչ առողջական խնդիրներ ունի, քանի որ դատարան ներկայացված փաստաթղթերից նման բան չի երևում:
Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, բուժզննումը բացառապես սրտի հետ կապված հետազոտություն անցնելուն է վերաբերում: Գևորգյանն իր հերթին հավելեց, որ նշված ժամանակահատվածում բուժզննության մեկնելու դեպքում իր ամենամյա բուժզննումների պարբերականությունը չի խախտվի:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ