Դատավոր Աննա Դանիբեկյանն արձակուրդում է եղել, երբ գործը մակագրվել է նրան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա դատական նիստի ժամանակ դիմեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: Պաշտպանը նշեց՝ ցանկանում է լրացնել դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքերը, սակայն դրա համար պետք է որոշ հարցերի պատասխաններ ստանալ:
Խուդոյանը նշեց՝ դատական դեպարտամենտի տեղեկատվական կայքում տեղադրված է դատավորների ամենամյա արձակուրդների ցանկը, այնտեղ Աննա Դանիբեկյանի արձակուրդը նշված է հուլիս-օգոստոս ամիսներ, ապա հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատավորն այդ արձակուրդից օգտվել է և այդ ժամանակահատվածում եղել է արձակուրդում: Խուդոյանն ընդգծեց՝ դա ուղիղ կապ ունի ներկայացվելիք հիմքերի հետ:
Աննա Դանիբեկյանն արձագանքեց, որ դատավարության որևէ մասնակից իրավասու չէ դատարանին հարցեր ուղղել, ապա ասաց՝ եթե տիրապետում են որևէ տեղեկությունների, կարող են ներկայացնել իրենց փաստարկները, հիմնավորումները, որոնք դատարանը կգնահատի:
Պաշտպանն ասաց՝ իբրև փաստ է ընդունում այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը Աննա Դանիբեկյանին մակագրելու պահին վերջինս արձակուրդում է եղել, ուստի գործը չէր կարող մակագրվել իրեն: Նրա գնահատմամբ՝ Աննա Դանիբեկյանը չի կարող հանդիսանալ օրինական դատավոր, քանի որ կա արդեն օրինական դատավոր, որը ապօրինի ձևով վարույթից հեռացվել է, դա Դավիթ Գրիգորյանն է: Ըստ Խուդոյանի՝ Գրիգորյանին առաջադրված անհիմն մեղադրանքով նա հեռացվել է գործից:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ