Էրդողանը վերականգնել է իր անդամակցությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամիս ընդմիջումից հետո վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքեր: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։
Այսօր` մայիսի 2-ին, ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Էրդողանը ստորագրել է կուսակցությանն անդամագրվելու պաշտոնական առաջարկը:
Ընդունելության ժամանակ ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ներկայիս նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ մայիսի 21-ին կուսակցությունը կանցկացնի արտահերթ համագումար, որտեղ կառաջադրվի Էրդողանի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում: Յըլդըրըմը համոզմունք է հայտնել, որ այդ համագումարի ընթացքում Էրդողանը միաձայն կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:
Աղբյուրը հիշեցնում է՝ Էրդողանն ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը թողել էր 2014-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ ժողովրդի ուղղակի քվեարկությամբ անցկացված ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվելուց հետո:
2014-ի օգոստոսի 27-ին անցկացված արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը ԱԶԿ-ի ղեկավարի պարտականությունները փոխանցել էր նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
1961 թվականից գործող կարգը, որի համաձայն՝ հանրապետության նախագահը չէր կարող կուսակցական լինել, վերացվեց 2017-ի ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր սահամանդրությամբ:
7or.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը