Մենք մտնում ենք ցնցումային զարգացումների դաշտ, այսինքն՝ վերադառնում ենք 90–ականների «բեսպրեդելի» ժամանակներին. Անդրանիկ Թևանյան
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է, որ Փաշինյանն այլևս չունի աջակից զանգվածներ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
««Թավշյա» հեղափոխության «մշակութային» կողմը և 90–ականների «բեսպրեդելը»
«Պաշտպանյալի քաղաքական շահերի սպասարկման համար ապօրինություններ գործողները պետք է իմանան, որ օգտագործվելուց հետո դեն են նետվելու կամ նույնիսկ ոչնչացվելու են նույն պաշտպանյալի կողմից այնպես, ինչպես, օրինակ, Հիտլերն օգտագործեց «SA»–ի գրոհային խմբերին ու հետո ոչնչացրեց։
Նույնն արեց մեկ այլ հեղափոխական։ Մաո Ցզեդունը։ Նա օգտագործեց երիտասարդներից բաղկացած խունվեյբիններին, ինչպես նաև ցզյաոֆաններին։ Սրանք Մաոյի «մշակութային հեղափոխության» պահապաններն էին։
Խունվեյբինները խուլիգանական բանդաներ էին, որոնք որոնք հարձակվում էին իշխանության տեսակետը չկիսողների գրասենյակների վրա և հաճախ նաև չինական միլիցիայի «չնկատող» հայացքի ներքո սպանություններ էին կազմակերպում՝ դա հիմնավորելով հակահեղափոխություն թույլ չտալու և «մշակութային հեղափոխությունը» կյանքի կոչելու ցանկությամբ։ Իրականում այդ խմբերը պարզապես Մաոյի իշխանությունն էին ամրապնդում։
Մաոն խունվեյբիններին ապօրինաբար օգտագործելուց հետո ոչնչացրեց՝ չինական բանակին հանելով իր երբեմնի զոմբիների դեմ։
Հիմա մեր տնաբույծ հեղափոխականն է խուլիգաններին ուղարկում ապօրինություններ անելու։ Դա երկու բան է նշանակում՝
1.պաշտպանյալն այլևս չունի աջակից զանգվածներ և ստիպված է հիմնվել տեղական «խունվեյբինների» վրա,
2.մենք մտնում ենք ցնցումային զարգացումների դաշտ, այսինքն՝ վերադառնում ենք նախորդ դարի 90–ականների «բեսպրեդելի» ժամանակներին։
Այս ամենից բխում է, որ Արցախի հարցով էլ կարող է կրկնվել նույն 90–ականների սցենարը։ Ամեն ինչի պետք է պատրաստ լինել»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ