Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ ընտրություններում կրկին հաղթի Պուտինը
Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ 2018 թվականի ընտրություններում հաղթի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է «Коммерсантъ»–ը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 64 տոկոսը ցանկանում է, որ Պուտինը «կրկին ընտրվի» երկրի նախագահ: Նախագահի պաշտոնին նոր մարդ է ցանկանում տեսնել հարցման մասնակիցների 22 տոկոսը:
Եթե նախագահական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, Վլադիմիր Պուտինի օգտին կքվեարկեր ռուսների 48 տոկոսը, ցույց են տալիս հարցման արդյունքները:
Քաղաքական գործիչներ Գենադի Զյուգանովի և Վլադիմիր Ժիրինովսկու օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների երեք տոկոսը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օգտին՝ մեկ տոկոսը: Մեկ տոկոս ձայն կստանար նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 19 տոկոսը չի կարողացել պատասխանել հարցին, թե ում օգտին կքվեարկեր:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է