Հայաստանը մեզնից առաջ է․ Մամուկա Խազարաձե
«2012 թվականին ես նույնպես աջակցել եմ «Վրացական երազանքին», հույսեր ունեի»,- հայտարարել է «Լելո» քաղաքացիական շարժման հիմնադիր, TBC բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեն։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Նա պատրաստակամություն է հայտնել բանավիճելու երկրի տնտեսական վիճակի շուրջ:
«Մենք բոլոր պարամետրերով հետ ենք գնում, և սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Եթե ինչ-որ մեկը կցանկանա այս հարցով բանավիճել, պատրաստ եմ, թեկուզ նույն Բիձինա Իվանիշվիլիին թվերով ասել, թե ուր է տարել այս երկիրը իր ոչ պատշաճ կառավարմամբ»,- հայտարարել է Խազարաձեն:
Նա նաև Վրաստանի տնտեսությունը համեմատել է հարևան երկրների տնտեսությունների հետ և նշել, որ Հայաստանի ազգային դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20 տոկոսով, իսկ լարին` 70: «Հայաստանը մեզնից առաջ է: Դիրքերը կորցրել ենք և երբեք չենք հասնի ոչ մեկի, եթե լինենք այս կառավարության ձեռքում»,- նշել է վրաց քաղաքական գործիչը:

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո