Սիրիայում խորհրդային արտադրության քիմիական զենք են կիրառել
Սիրիական Իդլիբ գավառում հնարավոր է, որ օգտագործվել են խորհրդային արտադրության զարինով ավիառումբեր։ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել Human Rights Watch-ը։
Համաձայն հրապարակված նյութի՝ Խան–Շեյխունում արված լուսանկարների եւ տեսաձայնագրությունների վերլուծությունը վկայում է խորհրդային արտադրության ХАБ-250 կամ ХАБ-500 ավիացիոն ռումբի օգտագործան մասին։ Դա հաստատում է կանաչ մակնշումը, որը արվում էր հատկապես նման զինամթերքի վրա։ ХАБ-250-ին նման են նաեւ ռումբի մնացորդները, որոնք տեղի բնակիչները գտել են ռմբափոսում։
Դրանով զեկույցի հեղինակները փորձում են հերքել Մոսկվայի եւ Դամասկոսի հայտարարությունները այն մասին, որ ապրիլի 4-ին, Իդլիբ գավառում 92 մարդու զարինով թունավորման մահվան պատճառը կարող էր լինել ռումբի ընկնելը թունավոր նյութերով պահեստի վրա։
Իրավապաշտպանների տվյալներով, 2016 թվականի դեկտեմբերից սիրիական բանակը առնվազն չորս անգամ թունավորող նյութերով ավիառումբ է օգտագործել, ինչպես նաեւ թունավոր գազ է բաց թողել ուղղաթիռներից։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը