Թրամփը գոռացել է լրագրողի վրա Ուկրաինայի վերաբերյալ հարցի համար (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ է արձագանքել Reuters-ի լրագրողի՝ Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը:
Թրամփի ձայնը բարկությունից բարձրացել է, և նա ողջ զայրույթը թափել է լրագրողի վրա: Վերջինը հարցրել էր Թրամփին, թե ինչ է նա պահանջել Զելենսկիից, երբ իմացել է Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի՝ Ուկրաինայի հետ ունեցած գործարար կապերի մասին:
«Դա կեղծիք է, և դուք լավ գիտեք, թե ով է այդ կեղծիքը տարածում՝ Ձեր նմաններն ու մյուս «ֆեյքերը», որոնք կան այս երկրում», - պատասխանել է Թրամփը՝ բարձր ձայնով:
Նշվում է, որ հարցադրման ընթացքում Թրամփը լրագրողին խնդրել է կոպիտ չլինել և մի քանի անգամ փորձել է խուսափել հարցին պատասխանելուց:
Հիշեցնենք, որ Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը սկանդալ էր առաջացրել ամերիկյան քաղաքական շրջանակում, որից հետո Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին:
President Trump lashed out at @Reuters reporter @jeffmason1, who asked him what he wanted Ukrainian President Volodymyr Zelenskiy to do when Trump brought up the business ties to Ukraine of Hunter Biden, son of Joe Biden https://t.co/3aiSLeOfBL pic.twitter.com/AQF3dpkChs
— Reuters Top News (@Reuters) October 2, 2019


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի