Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա, ասացինք՝ ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա, ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզո՞ւմ եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնենք: Այս մասին Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ քաղաքացիներն իրեն դիմում են և ասում, թե եկել են իշխանության, բայց ամեն ինչ անում են նախկին իշխանությունների պես: «Քաղաքացի Պողոս Հարությունյանը մեղադրանքը ուղղեց՝ մենք ձեզ հավատացինք, մենք ձեզ ազգովի ձայն տվեցինք, մենք ձեզ բերեցինք իշխանության, բայց հիմա նախկին իշխանությունների Սահմանադրությունն է, նախկին իշխանությունների ընտրական օրենսգիրքը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, կարմիր գիծն ու արագաչափը, սուպերվարչապետությունը, բարձրագույն պաշտոնյաների գաղտնի ծախսերն ու դրանցից բխող ծառայողական առանձնատներն ու մեքենաները, նախկին իշխանությունների պես ավելացնում եք արտաքին պարտքը, նրանց պես գործազրկության ու աղքատության ցուցանիշներն եք պահպանում, նախկին իշխանությունների տնտեսության աճի տեմպերը, քաղաքական մենաշնորհը, նախկին իշխանությունների Ամուլսար, կոնվենցիա, ես փորձեցի բացատրել, որ ընդդիմադիր եմ և որպես ընդդիմություն կբարձրացնեմ ձեր հարցը, ի՞նչ պատասխանեմ էդ քաղաքացուն»,- ասաց Ուրիխանյանը:
Ի պատասխան հարցին՝ վարչապետն ասաց, որ մի քիչ լավ չհասկացավ, թե ինչ նկատի ունի պատգամավորը նախկին իշխանությունների տնտեսական աճ ասելով: «Այսինքն, եթե նախկին իշխանությունների օրոք Հայաստանում արձանագրվել է 5, 4 կամ 3 տոկոս կամ 7 տոկոս տնտեսական աճ, տրամաբանությունն այն է, որ մենք պետք է այնպես անենք, որ տնտեսական անկո՞ւմ տեղի ունենա, դա՞ է մեր առաջարկած տրամաբանությունը»,- ասաց նա և հավելեց. «Ինչ վերաբերում է Ձեր խոսքի մեջ նշվեց Կառավարության առանձնատներ, չգիտեմ, այլ շենքեր... օրինակ՝ երեկ, առաջին օրն այդ Կառավարության շենքերից մեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի ընդունելություն և դա պետական գույք է: Այսինքն, հիմա ձեր տրամաբանությունն այն է, որ ինչքան պետական շենքեր ունենք, այդ պետական շենքերը չպե՞տք է նորոգենք, որ 5 տարի հետո էլ ասեք, որ այս շենքերը, ոտքի վրա կանգնած, փոխանցվել են ձեզ և հիմա չորս տարվա արդյունքում ավերա՞կ են դարձել այդ շենքերը:
Հիմա Կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում, որովհետև հենց հյուր է գալիս, ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ այդ քանդված պատերը թափվում են ներքև: Առաջարկո՞ւմ եք, որ չնորոգենք, ես այդպես չեմ կարծում, որովհետև կա պետական գույք և այդ պետական գույքը պետք է սպասարկվի»:
Անդրադառնալով պաշտոնյաների գաղտնի ծախսերին՝ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված: Էլի Ամուլսար եք ասում, այդ մասին ժամերով, կիլոմետրերով խոսել ենք»:
Վերջում Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենք բոլոր ամբիոններից հենց քաղաքացիների հարցերին էլ պատասխանում են: «Այդ հարգելի քաղաքացուն ասեք, թող ձեզ հարց չտա, այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են և մենք դրանց պատասխանում ենք: Ես հասկանում եմ, որ Դուք, հարցերին պատասխանելիս, դժվարություններ եք ունենում, թող քաղաքացիները Ձեզ չծանրաբեռնեն այդպիսի հոգսերով: Մենք մեր քաղաքացիների հարցերին կպատասխանենք, Դուք նեղություն մի կրեք»,- եզրափակեց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո