ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հարցականների թիվն էլ ավելի մեծացավ․ Կարեն Բեքարյան
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովի որոշ մանրամասներին։ Մասնավորապես, նա նշել է, որ գագաթնաժողովի արդյունքներն ավելացրեցին արդեն իսկ առկա հարցականների թիվը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հայաստան - Ռուսաստան հարաբերությունները դաշնակցային չե՞ն այլևս
ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հարցականների թիվն էլ ավելի մեծացավ:
Կարելի է մի քանիսն ուղղակի թվարկել.
- ՌԴ նախագահի Երևան հասնելու ընտրված ժամը պատահակա՞ն էր,
- երկկողմ հանդիպումը երկու փուլի բաժանելը բնականո՞ն ընթացքի բաղադրիչ է,
- Պետական արարողակարգի մասին ՀՀ օրենքի, հոդված 11-ի, կետ 10-ի
(…«Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից»: … ) անտեսումը ինքնիշխանությա՞ն ապացույց է,
- Բաղրամյան 26-ում ՌԴ նախագահին դրսում չդիմավորելը, երբ մյուս ղեկավարների դեպքում վարչապետը դիմավորում էր դրսում, նույնպես ինքնիշխանությա՞ն ապացույց է,
- երբ ՌԴ նախագահն իր կարևորած հանդիպումն անց է կացնում ՌԴ դեսպանատան տարածքում (այսինքն՝ սեփական երկրի տարածքում) ինքնիշխանության լրացուցի՞չ ապացույց է,
- երբ վարչապետը, թեկուզև երկկողմ հանդիպման երկրորդ փուլի պատրվակով, ՌԴ նախագահին ճանապարհում է օդանավակայանից, ինքնիշխանության վերջնակա՞ն ապացույցն է,
- փակված փողոցների, անվտանգության այլ միջոցառումների իրականացման, «անցանկալի ակցիաների» խոչընդոտման պարագայում՝ «ամենապատեհ» պահին Բաղրամյան 26-ի շրջակայքում «ստացված» ակցիան նույնպե՞ս պատահականության արդյունք էր…
Այս հարցերի շարքը կարելի է շարունակել: Սակայն կա երկու հարց, որոնց առկայությունն անգամ պետք է ստիպի արթնանալ մեր հանրությանը, սթափ գնահատել իրավիճակը և ձեռնարկել համարժեք գործողություններ:
1. ՀՀ - ՌԴ հարաբերությունները, լինելով ռազմավարական գործընկերային, դադարե՞լ են լինել դաշնակցային: Հարցի էությունը լիարժեք պատկերացնելու համար մեջբերեմ հատված Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի խոսքից (պաշտոնական հաղորդագրություն). «…Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք… »: Հաղորդագրության մեջ սխալ չկա, դաշնակցային որակումը բացակայում է վարչապետի խոսքում, ինչում կարելի է համոզվել նաև նայելով նշված հանդիպման ակտիվ տարածվող տեսագրությունը: Վերաձևակերպեմ հարցը՝ սա պատահականությու՞ն է:
2. Մեր հանրությունը, ՀՀ քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանին և/կամ «Իմ քայլը» դաշինքին տվել են քվե որևէ կերպ, որևէ ձևով կամ որևէ չափով վնասելու՞ համար հայ - ռուսական հարաբերություններին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ