ԱՄՆ-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ պատկանում է Սաուդյան Արաբիային
Սաուդյան Արաբիայի Aramco պետական ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ Տեխաս նահանգում գործող Port Arthur խոշորագույն նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի 100 տոկոս վերահսկիչ փաթեթը:
Ինչպես հայտնում է CNN-ը, թագավորության նավթային հսկայի և ամերիկյան կողմի միջև գործարքի կնքման մասին առաջին անգամ հայտնի էր դարձել անցյալ տարի:
Port Arthur-ը համարվում է նավթավերամշակման ոլորտի խոշորագույն ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում, որը կարող է օրական 600 000 բարել նավթ մշակել:
Aramco-ին նախկինում պատկանում էր ամերիկյան գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը: Մյուս մասը պատկանում էր Royal Dutch Shell բրիտանա-հոլանդական ընկերությանը, որը վաճառել է իր մասնաբաժինը:
Սաուդյան ընկերությունը բացառիկ իրավունք է ստանում նաև վաճառելու Shell ապրանքանիշի բենզինն ու դիզելային վառելիքը ԱՄՆ մի շարք նահանգներում:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը