Թուրք հոգևորականները փախել են Գերմանիայից` լրտեսության մեղադրանքով դատարանի առաջ չկանգնելու համար
Տասնվեց թուրք հոգևորականներ լքել են Գերմանիան` լրտեսության մեղադրանքով դատարանի առաջ չհայտնվելու համար, գրում է թուրքական diken.com.tr կայքը: Ավելին` 16 իմամներից 10-ը համարվում են անհայտ կորած:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկումներ են իրականացրել երկրի տարածքում գործող DİTİB թուրքական իսլամական միության չորս իսլամիստ հոգևորականների տներում: Նրանց կասկածում են լրտեսության համար:
Նշվում է, որ միության իմամները և կրոնական հարցերով կցորդները լրտեսել են համայնքի անդամներին և գերմանացի ուսուցիչներին՝ Անկարային ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ենթադրյալ հետևորդների մասին հայտնելու համար: Գյուլենին Անկարան մեղադրում է անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Կայքը նշում է, որ իմամները կասկածվում են նաև Գերմանիայում ապրող ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացիներին լրտեսելու համար:
Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Գյորմեզը, սակայն, հերքել էր լրտեսության մասին մեղադրանքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է