ՀԴԲ-ի աշխատակցուհին ամուսնացել է ԻՊ գրոհայինի հետ
ՀԴԲ-ի աշխատակցուհին, ում հանձնարարվել էր մասնակցել Իսլամական պետության գրոհայինի նկատմամբ հետաքննությանը, մեկնել է Սիրիա ու ամուսնացել ահաբեկչի հետ, հաղորդում է CNN-ը:
Հաղորդվում է, որ թարգմանչուհի Դանիելա Գրինը ղեկավարությանը ստել է, թե ուր է մտադիր մեկնել եւ նախազգուշացրել է իր ամուսնուն՝ Դենիս Կասպերտին, հետաքննության մասին: Գրինը Կասպերտի հետ ամուսնացել է 2014 թավականին, բայց այդ մասին լրատվամիջոցներին հիմա է հայտնի դարձել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի շաբաթ անց Գրինը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել եւ վերադարձել է ԱՄՆ, որտեղ նրան կանալանավորել են եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման: Անցած տարի ամռանը նա ազատ է արձակվել:
2015 թվականին CNN-ը հաղորդել էր, որ 39-ամյա Կասպերտը ոչնչացվել է Սիրիայում հրթիռակոծման ժամանակ: Ավելի վաղ Պետքարտուղարությունը Կասպերտին ներառել էր առանձնահատուկ վտանգավոր ահաբեկիչների թվում: Գերմանացի նախկին ռեփորը ԻՊ-ին միացել էր 2012-ին եւ մի քանի անգամ հայտնվել էր ԻՊ տեսանյութերում, իսկ մի անգամ՝ ձեռքին կտրած գլխով:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը