Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ Ղազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ը ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ Փաշինյան Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քաղաքականություն

Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդևանյան

«Փաստինֆո»-ն գրել է.

«Վերաքննիչ դատարանի այս որոշումը որևէ կերպ չի բխում թե Սահմանադրության արդար դատաքննության իրավունքից, ինչը ոչ միայն սահմանադրական երաշխիք է, այլ նաև կոնվենցիոնալ, թե անձնական ազատության իրավունքից, որովհետև վերանայման հնարավորություն անձը պետք է մշտապես ունենա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի՝ պաշտպանական կողմի բողոքը առանց քննության թողնելու մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Դանիբեկյանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ բողոքը մակագրվել էր դատավոր Արղամանյանին: Վերջինս սեպտեմբերի 27-ին որոշել է բողոքն առանց քննության թողնել՝ պատճառաբանելով, որ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ. «Սեպտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ դատարանը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրել, փոփոխել կամ վերացրել, այլ մերժելով պաշտպաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ այն ըստ էության թողել է անփոփոխ, իսկ քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին»,-նշել է դատավոր Արղամանյանը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով դատավորի այս որոշմանը՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. «Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որը հիշատակել է դատավոր Արղամանյանը, վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ դատարանը կայացնում է խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշում, իսկ սա այդպիսին չէ, սա որոշում է՝ պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին: Ամենահետաքրքիրն այն է, որ դատավոր Արղամանյանը որոշել է մեկնաբանել դատական ակտը՝ ասելով, որ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելը ըստ էության իրենից ենթադրում է կալանավորումն անփոփոխ թողնել: Ես չեմ հանդիպել մի դեպքի, երբ իրավիճակը փորձում են մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների, հենց այդ իրավիճակը լուծելու համար է, որ Սահմանադրությամբ երաշխավորված է մարդու իրավունքների գերակայության սկզբունքը, որը նշանակում է, որ հանրային իշխանությունը մշտապես կաշկանդված է մարդու իրավունքներով, և մարդու իրավունքները գործում են անմիջականորեն: Դա է սահմանադրական սկզբունքը»:

Արամ Վարդևանյանը հիշեցրեց Մանվել Գրիգորյանի գործով դատավարության մի դրվագ. «Երբ կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ պաշտպանները բողոք էին ներկայացրել, այն մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին: Այդ ժամանակ Դատախազությունը ներկայացրել էր դիրքորոշում այն մասին, թե ինչու է դատարանը որոշել հարցն ընդունել քննության: Մխիթար Պապոյանը նշել էր, որ ինքը իրավունք չուներ առանց քննության թողնել, քանի որ կաշկանդված էր մարդու իրավունքներով»:

Արամ Վարդևանյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս հարցն այժմ գտնվում է Սահմանադրական դատարանում. «Մոտ 5-6 ամիս առաջ փաստաբաններից Արտակ Գալստյանը, այնուհետև՝ նաև Վերաքննիչ քրեական դատարանը, դիմել են Սահմանադրական դատարան, և այն վարույթ է ընդունվել, եթե չեմ սխալվում, նոյեմբեր ամսին կլինի որոշում: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է իրավիճակը մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների»:

Անդրադառնալով իր կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ անկողմնակալ դիտորդի մոտ ինքնաբացարկի միջնորդության մեջ թվարկված հիմքերն առնվազն կասկածներ առաջացնում են. «Բայց դատավոր Արղամանյանը նույնիսկ չի էլ անդրադարձել ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ, փորձելով հարցը դիտարկել այնպես, որ սա պաշտպաններ Օրբելյանի և Խուդոյանի բողոքն է»:

Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ դատարանն ինքնաբացարկի միջնորդությունը ստացած լինի հիշյալ որոշումը կայացնելուց հետո, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Դա շատ հետաքրքիր հարց է, դրա մեկնաբանման պարտականությունը, կարծում եմ, կրում է դատարանը, համենայն դեպս, որոշումը կայացվել է ամսի 27-ին, և իմ միջնորդությունը ևս մուտք է եղել ամսի 27-ին»:

Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին որպես պաշտպան նաև ինքն է վերաքննիչ բողոք ներկայացրել Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի նույն այդ որոշման դեմ. «Ես մեծ հույս ունեմ, որ դատական համակարգը, տվյալ դեպքում՝ դատավոր Արղամանյանը, ինքնաբացարկի միջնորդությունը պատշաճ քննության առարկա կդարձնի: Այն, որ սեփական նախաձեռնությամբ չի իրականացրել, արդեն մտագոհիչ է, բայց ամեն դեպքում, միջնորդությունը պետք է քննության առարկա դառնա»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Արամ Վարդևանյանը Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդությունում որպես հիմք մատնանշել էր նրա անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները. «Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որն, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի, իր հետ է բնակվում։

Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10։ Ըստ helpcourt.am կայքի՝ դատավոր Արղամանյանն այս ցուցանիշով գտնվում է դատավորների վատագույն քառյակում։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը Ռ․Քոչարյանի գործը քննելու պահին եղել է -7»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ։