Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Այս մասին հայտնել է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղարդագրության մեջ ասվում է , որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը քննարկել են «հարաբերությունների երկկողմանի ոլորտի որոշ հարցեր»։
«Քննարկվել է ռուս-ամերիկյան գալիք շփումների ժամանակացույցը, այդ թվում համաձայնեցվել է զրույցը՝ մայիսի 10-11-ը Ֆերմենքսում Արկտիկյան խորհրդի նախարարական նիստի շրջանակում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բացի դրանից դիվանագետները տեսակետներ են փոխանակել Սիրիայի հարցով միջազգային գալիք հանդիպման առթիվ, որը անցնելու Աստանայում մայիսի 3-4-ը, նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Ակնկալվում է, որ հանդիպմանը մասնակցելու է սիրիական ընդդիմության պատվիրակությունը, որը բաց էր թողել բանակցությունների նախորդ փուլը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է