Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլար Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Չինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիԱռաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվել
Հայաստան

Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Արցախ այցելության հետ կապված, պաշտոնական Երևանի վատ աշխատելու կամ չաշխատելու հետևանք է

Մեր արտաքին քաղաքականությունը կրում է ոչ հետևողական բնույթ, հուզական և վտանգավոր ուղղություն ունի, և դրա հետևանքներից մեկն է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Ուկրաինայի այդ քայլը նաև Ադրբեջանի հետևողական աշխատանքի արդյունք է և հայկական կողմից անհետևողական քաղաքականության արդյունք»,-ասաց Անդրանիկ Թևանյանը: Ինչ վերաբերում է Ուկրաինայում ՀՀ դեսպանի աշխատանքի գնահատականին, ապա նա ասաց, որ դեսպանները առանձին չեն գործում, նրանք Երևանի վարած քաղաքականության, ռազմավարության ածանցյալներ են:

Հիշեցնենք, որ ըստ զեկույցի`Ուկրաինայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի «օկուպացված» տարածքներ այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվություն: Ինչպես նաև նշվում է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, համապատասխանաբար, Ադրբեջանին և Վրաստանին պատկանելության մասին։

«Տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր արտաքին քաղաքականության հետ: Այս հայտարարությունը պաշտոնական Երևանի վատ աշխատելու կամ չաշխատելու հետևանք է: Դա քաղաքական գնահատական է և մթնոլորտ ու ֆոն է արտահայտում»,-ասաց նա:

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ իրեն ընդհանուր առմամբ Արցախի հարցում Երևանում մշակվող պաշտոնական քաղաքականությունն է տագնեպեցնում, և գտնում է, որ վտանգավոր զարգացումներ կան Արցախի հետ կապված գործընթացում:

«Ինձ համար ավելի մտահոգիչ է, որ տեսնում եմ՝ ինչ է կատարվում Երևանի և Ստեփանակերտի միջև, թե ինչպիսի անհեթեթ հայտարարությունները են հնչում Արցախի հետ կապված»,-ասաց նա և նշեց, որ հակաղարաբաղյան քարոզ է տարվում ամենաբարձր մակարդակով:

«Երբ ասում են, թե Արցախի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, դա մի կողմից միջազգային պոպուլիզմ է նշանակում, մյուս կողմից էլ՝ այդպիսի հայտարարություն հնչել է 92 թվականին ՀՀ առաջին նախագահի կողմից, երբ ասել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և ղարաբաղցիները կստանան ինչ-որ անվտանգության երաշխիքներ, և բոլոր կողմերը բավարարված կլինեն: Հիմա այդ նույն բանը առանց այդ ձևակերպման խորամանկաբար արվում է »,-ասաց նա:

Անդրանիկ Թևանյանը նկատեց, որ չի կարող այնպիսի լուծում լինել, որը կբավարարի երեք կողմերին էլ, քանի որ ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը պահանջում է Երևանը, ամբողջ Ղարաբաղը. «Երբ ասում ես, որ լուծումը երեքին պետք է բավարարի, ուրեմն դու կա՛մ փորձում ես խուսափել ինչ-որ բան ասելուց, կա՛մ պոպուլիզմով ես զբաղվում, կա՛մ վտանգավոր գիծ ես ընտրել և կա՛մ այդ երեքը միասին»,-ասաց նա և նկատեց, որ այս իշխանությունները խուսափում են պատասխանատվություն կրել:

«Անտրամաբանական բանաձևերի խճճված պատկեր ունենք, որի արդյունքում քարտ բլանշ է ստանում Ադրբեջանը և հայտարարելու է, որ բանակցային գործընթացը տապալում է հայկական կողմը: Եթե վաղը, մյուս օրը հանկարծ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին, ինչի հավանականությունը բավական մեծանում է Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, և եթե մեկ միլիմետր անգամ տարածք կորցրեցինք, դրա միակ պատասխանատվությունը Փաշինյանի վրա է: Վտանգավորն այն է, որ ռազմահայրենասիրական հռետորաբանության տակ բավական լուրջ պարտվողական քաղաքականություն է վարվում և քարոզ է իրականացվում: Այսինքն՝ մենք վերադարձել ենք մինչ 1998 թվականին վիճակին»,-ասաց նա: