Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլար Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է

Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The Telegraph
Կարծիք

Եթե վարչապետին ուղիղ եթերում կարելի է անարգել դատավորներին, ապա ինչո՞ւ հասարակ քաղաքացիները չեն կարող անել

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրողաբար է արձագանքել և արձագանքում դատական իշխանության և դատավորների նկատմամբ եղած ոտնձգություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապած միջադեպին եւ կալանվորումներին:

«Իսկ ու՞ր մնաց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը կամ հետո չասեք, թե չեմ ասել.

Երեկ տեղեկացանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ: Ավելի վաղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է գործով անցնող մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այսպիսով, սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպի գործով 2 կալանավորված անձ կա, ովքեր մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Այս կապակցությամբ՝ հարկ է ընդգծել, որ հունիսի 5-ին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ ևս տեղի է ունեցել ոտնձգություն, որի մեղավորները մնացել են բացարձակապես անպատիժ։ Ընդ որում, դեռ հարց է, թե ում նկատմամբ իրականացված ոտնձգությունն է կրել ավելի կոպիտ ու դատապարտելի բնույթ, քանի որ դատավոր Գյուլումյանին հասցվել են անձնական վիրավորանքներ, խոչընդոտվել է նրա տեղաշարժը։

Ընդգծեմ նաև, որ Աննա Դանիբեկյանին դիմող անձը կրկնում է վարչապետ Փաշինյանի խոսքերը «վնգստացող դատավորների» մասին։ Չե՞ք կարծում, որ սա ուղղակի հետևանքն է նրա, որ երկրի ղեկավարի կողմից ոչ պատշաճ բառամթերք է օգտագործվել դատական իշխանության ու դատավորի կերպարի վերաբերյալ։ Եվ նշվածն արդյունավետ կերպով օգտագործվում է արդեն երկրի դատական իշխանության դեմ՝ այն տրամաբանությամբ, որ եթե վարչապետին ուղիղ եթերում կարելի է անարգել դատավորներին, ապա ինչո՞ւ հասարակ քաղաքացիները չեն կարող անել բացարձակապես նույն բանը՝ կոնկրետ դատավորի նկատմամբ։

Այսպիսով ակնհայտ է, որ տեղի ունեցածի սերմերը ցանվել են երկրի ղեկավարի կողմից՝ դատարանները շրջափակելու և գործադիր իխանության ղեկավարին ոչ հարիր հայտարարություններ անելու նախադեպերն ստեղծելով։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին ևս տարբեր հանրային հարթակներում հնչեցվել են անհարգալից խոսքեր, իսկ դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ թույլ չտալով մուտք գործել իր աշխատավայր՝ դատարան։ Քրեական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվել այդ արարքների հեղինակների նկատամբ։

Այո, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, սպառնալիքը, վիրավորանքը, առավել ևս բռնությունը պետք է քրեորեն հետապնդվեն, և մենք լիարժեք համաձայն ենք այն մտքին, որ դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած ու վիրավորած անձը պետք է պատասխան տա իր արարքի համար։ Սակայն փաստն այն է, որ օրենքի առջև հավասարության կարևորագույն սկզբունքն այսպիսով խախտվում է, քանի որ քրեական ներգործության չեն ենթարկվել այլ դատավորների արժանապատվությանն ու այլ իրավունքներին ոտնձգած անձիք։ Եվ այստեղ անզեն աչքով էլ տեսանելի է գործող իշխանությանը «հաճելի» և «անհաճո» լինելու հանգամանքով պայմանավորված ընտրողականությունը։

Ինչ վերաբերվում է Բարձրագույն դատական խորհրդին, ապա այդ այդպես էլ չկայացած մարմինը նույնպես ընտրողաբար է արձագանքել և արձագանքում դատական իշխանության և դատավորների նկատմամբ եղած ոտնձգություններին։

Մյուս կողմից, 1 տարի առաջ նույն հոդվածի 3-րդ մասով (արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին և նրան նկատմամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելին, գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, իսկ ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար։ Սակայն կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Մինչդեռ, երեկվա կալանավորումների դեպքերով տուժող կողմը գործող դատավոր է, իսկ մեղադրյալները չունեն իշխանական որևէ լծակ կամ այլ միջոց՝ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքին միջամտելու համար, առկա է նաև քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման ուղղակի ապացույց հանդիսացող տեսագրությունը։ Այսպիսով ակնհայտ խնդիր է ծագում խափանման միջոցի համաչափության և ընտրողականության մասին։

Պետք է հիշել բոլոր ժամանակների անբեկանելի ճշմարտությունը` անկախ հետապնդվող նպատակի կարևորությունից և արդարացիությունից՝ օգտագործող միջոցներն ու գործիքներն ի վիճակի են ոչնչացնելու արդարության ամբողջ էությունը, եթե դրանք ընտրովի են և չեն կիրառվում բացարձակապես բոլորի նկատմամբ և միօրինակ»,- գրել է նա։