Թրամփը խոստովանել է, որ Սիրիային հարվածելու որոշումը «շատ բարդ» է եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Սիրիային օդային հարված հասցնելու որոշումը նրա համար շատ բարդ է եղել, քանի որ նման որոշում ընդունելու հետեւանքով կարող են սպանվել «ոչ այն մարդիկ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում, որը ցուցադրվել է երկուշաբթի օրը, նախագահը էքսկուրսիա է իրականացրել Սպիտակ տան Օղակաձեւ գրասենյակում։ «Այստեղ ընդունվում են ամենակարեւոր որոշումները։ Օրինակ՝ Սիրիայի ուղղությամբ 59 «Թոմոգավկ» հրթիռ արձակելու որոշումը։ Դրանք շատ բարդ որոշումներ են, քանի որ խոսքը մարդկանց կյանքի մասին է»,-ասել է նա։
«Դուք մարդկանց եք սպանում, եւ դուք կարող եք սպանել ոչ այն մարդկանց, ում պետք է։ Եւ մենք ունենում ենք եւս մեկ ողբերգություն», — հավելել է Թրամփը։
Նա խոստովանել է, որ այդ «որոշումներն անհավանական բարդ են»։ «Ես ատում եմ դա։ Բայց գործը պետք է արվի»,-ասել է նախագահը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը