Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն
Աշխարհ

«Wikipedia»-ի հիմնադիրն արձագանքել է Թուրքիայում կայքի արգելափակմանը

Խոշորագույն ինտերնետային հանրագիտարանի՝ «Wikipedia»-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում առանց համապատասխան դատական որոշման «Wikipedia»-ի արգելափակման փաստին:

Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ «Twitter»-ում հրապարակում կատարած Ուեյլսը մասնավորապես ասել է. «Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին՝ իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում»:
Իսկ «Wikimedia Community»-ի Թուրքիայի օգտատերերի խումբը (Wikimedia Topluluğu Kullanıcı Grubu Türkiye) իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք այսօր ցավով նկատեցինք, որ Թուրքիյում ժամը 08:00-ից արգելափակվել են «Wikipedia»-ի բոլոր լեզուների, այդ թվում՝ թուրքերեն բաժինները: «Wikipedia»-ի բոլոր նախագծերը ղեկավարող «Wikimedia» հիմնադրամը թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններ և քննարկումներ է վարում:
Մենք ցավալի ենք համարում որևէ գովազդից զերծ, ոչ առևտրային այս նախագծի արգելափակումը, որի հիմնական սկզբունքը բովանդակության հավաստիության ապահովումն է: Բազմաթիվ կամավորներ աշխատում են այս նախագծի վրա, որպեսզի յուրաքանչյուրի համար ազատորեն և անկողմնակալ կերպով հասանելի դարձնեն համամարդկային գիտելիքները: Հարգանքներով… »:
Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման առթիվ իր մտահոգություններն է հայտնել նաև «Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը»՝ հիշեցնելով, որ այս խոշորագույն օնլայն հանրագիտարանը լայնորեն օգտագործվում էր հատկապես թուրք երիտասարդության կողմից:

Հիմնադրամը կոչ է արել անհրաժեշտության դեպքում արգելափակել միայն խնդրահարույց հոդվածները՝ զերծ մնալով միլիոնավոր օգտատերերի տեղեկատվության հասանելիութան սահմանադրական իրավունքը ոտնահարելուց: Կառույցը հույս է հայտնել, որ Թուրքիայի պատասխանատու մարմինները կուսումնասիրեն այս խնդիրը և շուտափույթ լուծում կգտնեն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Wikipedia»-ն արգելափակվել էր ապրիլի 29-ի վաղ առավոտյան: Այս մասին համապատասխան դատական որոշում չի կայացվել, բայց Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) տեղեկացրել է, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել:
Աղբյուր` Ermenihaber.am