Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

100 միլիոն դոլարի ներդրումները չեղարկվել են, «Սպայկայում» կրճատումներ են սկսվել

«Սպայկայում» աշխատակիցների կրճատումների գործընթաց է սկսվել։ Ապրիլի 8-ին ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումից, ապա 1 միլիարդ դրամ «փրկագին» վճարելով ազատ արձակվելուց հետո ընկերության գործերը վատացել են եւ հիմա չեն կարգավորվում։

Հիշեցնենք․ տնօրենը մեղադրվում էր հարկերը թաքցնելու մեջ։ Մեզ հասած տեղեկություններով՝ ընկերությունում վիճակն այնքան վատ է, որ ոչ միայն աշխատակիցներ են ազատվում, քանի որ այն նախագծերը, որոնց համար նրանք աշխատանքի էին ընդունվել, չեղարկվել են, այլեւ լուրջ ֆինանսական դժվարություններ կան։ Առհասարակ՝ բեռնափոխադրումների ծավալն էականորեն կրճատվել է։ hraparak.am-ի տեղեկությունները հաստատեց ընկերության՝ զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

- Ո՞ւմ եք կրճատում, հիմնակա՞ն աշխատողներ են, թե՞ պայմանագրային։

- Մենք այս տարի պետք է 100 մլն դոլարի ներդրումներ անեինք, քրեական գործի հետ կապված՝ դա օրակարգից ժամանակավոր դուրս է եկել։ Մենք պետք է կառուցեինք 50 հեկտար նոր ջերմոցներ։ Քանի որ այս պրոյեկտը ժամանակավորապես դադարեցվել է, մենք հավելյալ աշխատողներ էինք ընդունել աշխատանքի՝ հիմնականում տեխնիկական եւ ադմինիստրատիվ ուղղություններով, այս պահին կարիք չկա, որ աշխատեն, դրա համար արդյունավետության բարձրացման շրջանակներում որոշակի կրճատումներ կան։

- Ի՞նչ ներդրումային ծրագիր էր եւ հնարավո՞ր է կրկին վերագործարկվի։

- Ծրագիրը ֆինանսավորում էր Եվրասիական զարգացման բանկը, վարկի ֆինանսավորման շրջանակներում հատկացվող գումարների մի մասը հատկացվել էր, սակայն ընկերության տնօրենի ձերբակալությունից հետո բանկը ժամանակավորապես կասեցրեց ֆինանսավորումը, եւ այդ պրոյեկտը ժամանակավորապես չեղարկվեց։ Այդ ներդրման շրջանակներում 50 հեկտար ջերմոց էր կառուցվելու, մոտ հազար նոր աշխատատեղ էր ստեղծվելու։ Մինչեւ այս տարվա վերջը մենք, ընդհանուր առմամբ, պլանավորել էինք 1200 նոր աշխատատեղ ստեղծել, սակայն այդ ամենը չեղարկվեց։ Այդ պրոյեկտի վերագործարկումն ուղիղ կապ ունի քրեական գործի արագ ավարտի հետ։

- Ընկերության տնօրենն ազատ է արձակվել, այժմ նա անձա՞մբ է զբաղվում ընկերության ղեկավարմամբ։

- Այո, նա ազատ է արձակվել մայիսին՝ անազատության մեջ 25 օր պահվելուց հետո, ընկերության կառավարմամբ զբաղվել է ազատ արձակման հենց հաջորդ օրվանից, բայց քրեական գործի շրջանակներում մենք խնդիրներ ունենք՝ հիմնականում մեր ֆինանսական գործընկերների հետ կապված։ Դրանք տեղական եւ արտասահմանյան բանկերն են, եւ կարելի է ասել՝ օպերատիվ կառավարման ճգնաժամի մեջ ենք գտնվում, փորձում ենք այդ ամենը հարթել, այս պահի դրությամբ ընկերությունում ճգնաժամ կա։

- Հաշվարկվե՞լ է, թե ձերբակալության եւ որպես դրա հետեւանք՝ ներդրումների կասեցման արդյունքում ընկերությունը որքան վնաս է կրել։

- Ընկերության վնասներն իրականում շատ մեծ են, ես դեռ հունիսին ասացի, որ մենք ավելի քան 20 մլն դոլարի վնաս ենք կրել, որովհետեւ մենք մեր ազատ շրջանառության միջոցների մի մասն ուղղել էինք այդ ներդրումային ծրագրի ենթակառուցվածքների ստեղծմանը եւ, բնականաբար, պլանավորել էինք մեր գործունեությունը՝ ելնելով բոլոր այն հզորությունների արդյունքներից, որոնք ստեղծվելու էին այդ պրոյեկտի շրջանակներում։ Կային այլ ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես չեղարկվեցին՝ այս տարվա ընթացքում մոտավորապես 50 մլն դոլար արժողությամբ։ Բնականաբար, կորուստներն ահռելի են, բայց ոչ միայն մեր ուղղակի եւ անուղղակի կորուստները, այլեւ հարկային հավելյալ արժեքները, որոնք կստեղծվեին ու կմուծվեին այս նախագծերի շրջանակներում։ Դրանք միլիարդավոր դրամներ են, սակայն, ցավոք սրտի, դա չիրականացավ, եւ այդ գումարները, որ պետք է մուծվեին պետական բյուջե, դրանք նույնպես չեն մուծվի։ Այսինքն՝ այն զարգացման ծրագրերը, որոնց արդյունքում հավելյալ հարկային պարտավորություններ էին առաջանալու, դրանք, ցավոք սրտի, իրականություն չեն դառնա․ ամեն տարի մոտավորապես 5-6 միլիարդ դրամ հավելյալ հարկային պատավորություն էր առաջանալու ընկերության բնականոն գործունեության միջոցով։

- Ներկայումս մոտավորապես որքա՞ն աշխատող ունի ընկերությունը, եւ Ձեր նշած ֆինանսական խնդիրներն ինչպե՞ս են ազդել նրանց վարձատրության վրա։

- Ընկերությունում աշխատում է մոտ 2 հազար մշտական աշխատող՝ սեզոնային շատ ավելի մեծ քանակությամբ։ Ընկերությունը հիմա ճգնաժամային կառավարման մեջ է գտնվում, կոնկրետ աշխատավարձերի վրա դա այս պահին չի ազդում։ Մենք փորձում ենք այնպես կառավարել ընկերությունը, որպեսզի նորից ուղղենք իր բնականոն հունի մեջ, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան շուտ կլինի այս քրեական գործի կարճումը կամ եզրահանգումը։

- Ինչպիսի՞ն էին մթերման ծավալներն այս տարի։

- Մենք հիմնականում կենտրոնացել ենք մեր սեփական արտադրության ապրանքների արտահանման վրա, հիմնականում ջերմոցներին եւ բաց դաշտերի գրունտին, ինչպես նաեւ մեզ հետ աշխատող մատակարար ֆերմերների հետ։ Ընդհանուր առմամբ, երբ ասում ենք անկում, պետք է համեմատության մեջ ասենք։ Նախորդ տարվա այս ժամանակաշրջանի հետ համեմատած՝ որոշակի տատանում կա խաղողի ծավալի մասով, մի փոքր էլ՝ դեղձի ծավալի մասով, բայց դա ավելի շատ կապված է բերքի առկայության հետ, մթերումները մենք բնականոն կերպով շարունակում ենք։