Օլիվեր Սթոունը Պուտինի մասին ֆիլմ է պատրաստում
Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ է նկարահանում։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին նա հայտնել է Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում:
Ֆիլմում Պուտինը կպատմի, թե ինչ կարծիք ունի 2000 թվականից ի վեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, երբ առաջին անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ:
«Պարոն Պուտինն աշխարհի ամենակարևոր առաջնորդներից է, և քանի որ ԱՄՆ-ն նրան թշնամի է հայտարարել, ընդ որում՝ հզոր թշնամի, ես կարծում եմ՝ կարևոր է նաև նրա կարծիքը լսել»,-ասել է Սթոունը՝ հավելելով, որ ֆիլմը ոչ այնքան վավերագրական է, որքան հարց ու պատասխանի ձևաչափով զրույց:
Նկարահանող խումբը երկու տարվա ընթացքում չորս անգամ հանդիպել է Պուտինի հետ:
«Ֆիլմը բացահայտում է այն աշխարհայացքը, որին մենք՝ ամերիկացիներս, ծանոթ չենք»,-ասել է ռեժիսորը:
7or.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը