Տուսկն ու Յունկերը կփորձեն Էրդողանին հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները Բելգիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովին մանրամասն չեն քննարկվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման փորձ կարվի մայիսին, ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Գագաթնաժողովից առաջ ես զրուցեցի Դոնալդ Տուսկի հետ: Մենք քննարկեցինք, թե ինչ դիրքորոշում ենք որդեգրելու Թուրքիայի նկատմամբ: ԵՄ ղեկավարն ասաց, որ այդ հարցի շուրջ պաշտոնական քննարկում կարելի է ունենալ 28 պետությունների ներգրավմամբ»,- նշել է նա՝ հավելելով. «Նա պարզաբանեց, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ միասին կփորձեն Էրդողանին հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»:
ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը նախանշված է մայիսի 25-ին Բրյուսելում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է