Լավրով. «Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ–ի հետ Սիրիայի հարցով»
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ–ի հետ սիրիական կարգավորման հարցով։
Այս մասին նա հաղորդել է իր հորդանանյան գործընկերոջ՝ Այման աս–Սաֆադիի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք բազմիցս լսել ենք Նորին Գերազանցություն թագավոր Աբդալլա II-ից այն մասին, որ սիրիական կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության գործողությունների էֆեկտիվության համար սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջև փոխգործակցությունը։ Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք դրան ամբողջովին պատրաստ ենք։ Հույս ունենք, որ նման մոտեցում կցուցաբերվի նաեւ Վաշինգտոնի կողմից»,– ասել է Լավրովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ էր արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Սիրիայում հակամարտության լուծման գործողությունների շրջանակներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է