Սենսացիոն խոստովանություն. Ֆիլիպ Կիրկորովը պամել է՝ ինչպես է մերկապարող աշխատել
НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում երգիչ Ֆիլիպ Կիրկորովը սենսացիոն խոստովանություն է արել, որ երիտասարդ տարիքում մերկապարող է եղել։ Երգիչը պատմել է, որ մերկապարը «Լեհաստանում անզուսպ երիտասարդության սկիզբն էր»։
«Վաղուց էր՝ 80-ականների սկիզբը։ Ինչ ասես ստիպված եմ եղել անել՝ մի քանի կոպեկ աշխատելու համար։ Բայց հետո ապրած տարիների բարձրությունից հաճելի է հիշել ուրախ մանկությունը»,- ասել է Կիրկորովը։
Հարցին՝ արդյոք ռուսական փոփի արքան հիմա այցելո՞ւմ է ստրիպտիզ ակումբներ, նա դրական պատասխան է տվել։ «Իսկ ես դրանից դուրս չեմ էլ գալիս»,- հայտարարել է նա։
Կիրկորովի կոլեգաները ենթադրել են, որ ռուսական փոփի արքան զուր չէ այդքան անկեղծացել։ Հանկարծ ֆոտոապացույցներ կհայտնվեն նրա մութ անցյալի վերաբերյալ, երգիչն էլ նախապես ապահովագրվել է։ Իսկ առիթը ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի, Նատաշա Կորոլյովայի եւ Անժելիկա Վարումի հետ սկանդալային տեսանյութն է, որում նրանք այլ աստղերի հետ խաղաթուղթ են խաղում հագուստը հանելու պայմանով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ