Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը. Ռուբեն Մելիքյան
Մենք՝ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խումբը, վերջապես ավարտեցինք շուրջ տասը տարվա աշխատանքը եւ պայմանավորվածության համաձայն՝ Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այս տոնական օրը յուրաքանչյուրս յուրովի է նշում։ Օրինակ՝ մենք՝ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խումբը, վերջապես ավարտեցինք շուրջ տասը տարվա աշխատանքը եւ պայմանավորվածության համաձայն՝ Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը (որը պարունակում է տասնյակ ու տասնյակ սկզբունքորեն նոր լուծումներ)։
Չորս մասնագետից կազմված մեր խումբը ձեւավորվել է դեռ 2009-ին՝ նախարար Գեւորգ Դանիելյանի օրոք։ Յոթ նախարար է փոխվել ու շատ ջրեր են հոսել, իսկ մեր խումբը, անփոփոխ կազմով նորից լիազորվելով նախարար Արտակ Զեյնալյանի կողմից, ահա այս տոնական օրով ավարտում է շուրջ 400 խիտ մասնագիտական էջ կազմող փաստաթղթի վրա աշխատանքը։ Հուսով ենք՝ առաջիկայում կունենանք արդյունավետ ու բովանդակային հանրային լսումներ, տարբեր ձեւաչափերով այլ քննարկումներ, եւ սեղմ ժամկետներում նախագիծը կընդունվի՝ ապահովելով քրեական դատավարությունում հանրային ու մասնավոր շահերի որակապես նոր, ավելի արդարացի հավասարակշռություն»,–նշել է նա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը