Լե Պենը պատասխանել է Զիդանին
Զինեդին Զիդանի խորհուրդներին կարելի է հետեւել ֆուտբոլի հարցերում, բայց ոչ քաղաքականության,– հայտարարել է «Ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը՝ BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նա կարող է ֆուտբոլի վերաբերյալ խորհուրդներ տալ, այնտեղ նա իրոք լավն է, բայց ինչ վերաբերում է քաղաքականությանը՝ ես վստահ չեմ»,– ասել է Լե Պենը։
Ավելի վաղ, ուրբաթ օրը, ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, խոսելով ընտրությունների գալիք երկրորդ փուլի մասին, կոչ է արել «խուսափել» «Ազգային ճակատից»։
Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Նախագահի պաշտոնի համար հավակնում էին 11 թեկնածու։ ՆԳՆ վերջնական տվյալների համաձայն՝ «Հառաջ» կուսակցության առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 24,1%-ը, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հավաքել է 21,3%: Նրանք երկուսով դուրս են եկել երկրորդ փուլ։
Ուրբաթ օրը «Opinion Way» կազմակերպության հրապարակած հարցման արդյունքներով՝ երկրորդ փուլում Լե Պենը կարող է հավաքել 40%, այն դեպքում, երբ Մակրոնի համար ձայն կտան ընտրողների 60%-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է