Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլար Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Չինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիԱռաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվել
Հայաստան

Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ

ԱԺ-ում քննարկվող մի օրինագծի վերաբերյալ իմ՝ փաստարկված մտահոգություններին ու նախազգուշացումներին պատասխանեց Կադաստրի պետը։

Ցավում եմ, որ փաստարկված խոսքին այսօրվա Հայաստանի անփորձ պաշտոնյան արձագանքում է նման կերպ՝ ոչ սոլիդ։ Սա այն դեպքն է, երբ բացակայում են ռացիոնալ հակափաստարկները, ավելի լավ է լռել։

Այնուհանդերձ, հանուն մեր պետության շահի և իսկապես իրական վտանգներից խուսափելու համար, ես պատրաստ եմ նորից համբերատար կերպով ներկայացնել ռիսկերը։

Բայց մինչ այդ, նախկիններին ուղղված ակնարկներին պատասխանեմ այսպես. Այն, ինչը մենք արել ենք, և այն, ինչը կառուցել ենք, հենց այն է, ինչը Դուք այսօր փորձում եք հարկել անհասկանալի սկզբունքներով։

Ես ուրախ եմ, որ իմ նշած մտահոգությունները ինչ-որ չափով օգնեցին, քանի որ դուք փաստում եք, որ չեն բարձրանալու անշարժ գույքի հարկի դրույքաչափերը։ Սա կարևոր հայտարարություն է և պետք է ի գիտություն ընդունել։ Բայց այս օրենքը ճանապարհ է բացում դրույքաչափերի հետագա բարձրացման համար։

Հաջորդը. տեղեկացնեմ, որ առաջարկվող համակարգի մասին ես գրել էի հունիսին՝ իմ առաջին հրապարակումներում։ Եթե ծանոթ չեք, կարող եմ խնդրել՝ նորից հրապարակեն։

Միասնական հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական բաղադրիչն է գույքի գնահատման նոր մոտեցումները, մշակվել է իմ ղեկավարությամբ, երբ ես տարածքային կառավարման նախարարն էի։ Չընդունվի որպես կշտամբանք, բայց նույնիսկ այս հարցում Դուք օգտվում եք այն բանից, ինչը թողել են «նախկինները», տվյալ դեպքում՝ ես։

Կյանքի բերումով ես չհասցրի հասնել դրա իրականացմանը օրենքների տեսքով, քանի որ, ի տարբերություն շատ շատերի, սկզբունքային խնդիրների պատճառով 2014թ. հրաժարական տվեցի։ Երբ իմ գլխավորությամբ մասնագետների թիմը մշակում էր այս կոնցեպցիան, մենք հասկանում էինք բոլոր ռիսկերը և ունեինք հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչպես չեզոքացնել այդ ռիսկերը անշարժ գույքի շուկայի համար։ Ի դեպ, Ձեր կառավարությունն ի սկզբանե այս թեման բացել է ոչ թե հարկման համակարգի փոփոխության և գույքի գնահատման նոր համակարգի ներդրման, այլ՝ հենց գույքահարկի բարձրացման համատեքստում։ Մեկ անգամ ևս ասեմ, որ ցանկացած պետական համակարգի էֆեկտիվության գրավականներից է հաղորդակցության հմտությունը։ Ես, օրինակ, այս կոնցեպցիան մշակելիս մանրակրկիտ քննարկել եմ այն՝ համայնքների ղեկավարների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ։ Այն մի քանի անգամ քննարկվել էր երկրի ղեկավարների մասնակցությամբ: Արդյո՞ք Դուք անցել եք այդ նույն ճանապարհը։

Հատուկ իրազեկների համար ասեմ, որ 2007-ին Հայաստանում ոչինչ չի պայթել և չի փլուզվել։ Դուք կրկին ճիշտ դասը չեք սերտել։ Անշարժ գույքի շուկան 2008-ին փլուզվել է ԱՄՆ-ում՝ առաջացնելով հայտնի ճգնաժամը։ Պատճառների մասին կարող եմ մեկ այլ առիթով հանգամանալից խոսել Հարվարդի բիզնես դպրոցում այդ թեմայով անցած հատուկ դասընթացների նյութերի հիման վրա։ Ի դեպ, հիշեք, թե 2008-ից ի վեր ինչ գին վճարեցին Միացյալ Նահանգները՝ իրավիճակը շտկելու համար։ Մեզ համար նման ճգնաժամը լինելու է կործանարար, հատկապես եթե սրան գումարենք նաև բանկային համակարգի հնարավոր ճգնաժամը՝ բանկային գաղտնիքի վերացման և արդեն իսկ նշմարվող սպառողական վարկավորման ռիսկայնության համատեքստում։ Ինչպես նաև՝ երկրում օտարերկրյա ուղիղ ներդրումների սրընթաց անկման պարագայում։ Դուք այս խնդրին նայում եք նեղ, կադաստրային հայացքով, ինչը նորմալ է կոնկրետ ոլորտային պաշտոնյայի համար։ Ես սովորել եմ նայել ավելի լայն՝ ամենատարբեր գործոններ հաշվի առնելով։ Մի վիրավորվեք, երբ Ձեզ խորհուրդ են տալիս կամ նախազգուշացնում են։

Նույնիսկ Ձեր մեկ տարվա պաշտոնավարումը կադաստրի պետի պաշտոնում չի երաշխավորում մեր անշարժ գույքի շուկայի երկարատև կայունությունն ու բարգավաճումը։

Հաջորդը. կադաստրը հանդիսանում է սովորական պետական մարմին, որը գրանցում է սեփականության հանդեպ իրավունքը։ Ժամանակին այս մարմնի բարեփոխումը նույնպես, ցավոք, մնաց անկատար։ Եթե խոսում ենք հռոմեական կամ այլ մոտեցումներից, ապա անտեղյակների համար ասեմ, որ ընդհանրապես աշխարհում շատ քիչ են դեպքերը, երբ այդ մարմինը կառավարությանը կից է։ Այն սովորաբար լինում է ռեգիստրի կարգավիճակում՝ որևէ նախարարության կազմում, օրինակ՝ արդարադատության, էկոնոմիկայի կամ ֆինանսների։ Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որը ստեղծվել է 2000-ականներին. միջազգային կազմակերպությունների կողմից մեր փորձը համարվել էր առավել հաջողված, և ներկայացվում էր որպես օրինակ՝ այլ երկրների համար։ Բայց Դուք ունեք հնարավորություն՝ այն համապատասխանեցնել ձևավորված միջազգային պրակտիկային, եթե այն Ձեզ ավելի է դուր գալիս, և Կադաստրը Կառավարության կից մարմնից տեղափոխել որևէ նախարարության կազմ։

Եվ վերջում. ցավոք, իմ անհանգստությունները էլ ավելի խորացան: Ես ակնկալում էի մասնագիտական խոսակցություն՝ հասարակության լայն շերտերին ուղիղ կերպով առնչվող այս թեմայի շուրջ։ Հուսով եմ՝ քննարկումները Հայաստանում երբևէ հենց այդ հունով կսկսեն ընթանալ։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

altprojects.am