Թրամփը պատրաստակամություն է հայտնել վերանայել ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագիրը
ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունի Մեքսիկայի ու Կանադայի հետ ու մեծ հավանականություն կա, որ երեք երկրները կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել 23 տարի առաջ ստորագրված ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA). վերանայման հարցում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է «Ամերիկայի ձայնը»
Թրամփը հայտնել է, որ նախօրեին իրեն զանգահարել են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուսոն՝ խնդրելով ոչ թե խզել այլ վերանայել պայմանագիրը, ու ինքը համաձայնել է։ Ընդ որում Թրամփը նշել է «Եթե մենք չապահովենք բոլորի համար արդարացի պայմանավորվածություն՝ մենք դուրս կգանք NAFTA-ից»։
Դեռ իր նախընտրական քարոզչության ժամանակ Թրամփ ը բազմիցս քննադատել էր ԱՄՆ-ի ստորագրած առեւտրային համաձայնագրերը, հատկապես NAFTA-ն։ Նրա խոսքով, այդ համաձայնագիրը աղետալի է ու հանգեցրել է ԱՄՆ-ից Մեքսիկա աշխատատեղերի արտահոսքի։
Թրամփն արդեն դուրս է եկել Տրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային գործընկերությունից, որը կնքել էր նրա նախորդ Բարաք Օբաման, չնայած համաձայնագիրը վավերացված էր Կոնգրեսի կողմից։
Մեքսիկայի կառավարությունը հաստատել է Թրամփի ու Պենյա Նյետոյի միջեւ հեռախոսազրույցը, նշելով, որ առաջնորդները պայմանավորվել են առայժմ պահպանել NAFTA-ն ու համագործակցել Կանադայի հետ՝ բանակցություններ կազմակերպելու համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը