Լը Պենի վարկանիշն աճել է բողոքի ակցիա իրականացնող աշխատողների հետ հանդիպումից հետո
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի վարկանիշը մեկ օրում աճել է եւս մեկ կետով՝ այլ երկիր տեղափոխվելու սպառնալիքի ներքո գտնվող Whirpool գործարանի ըմբոստացած աշխատողների հետ զրուցելուց հետո։ Այս մասին են վկայում Opinionway ընկերության տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համաձայն այդ տվյալների՝Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Լը Պենի օգտին կքվերակեն ընտրողների 41 տոկոսը, իսկ նրա հակառակորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին կքվեարկեն ընտրողների 69 տոկոսը։ Նախօրեին հօգուտ թեկնածուների ձայներն ունենին 40 եւ 60 տոկոս՝ համապատասխանաբար, տեսքը։
Հարցումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, Ֆրանսիայի 1800 քաղաքացիների շրջանում՝ Whirpool գործարան երկու թեկնածուների այցելությունից հետո, որտեղ երկուշաբթի օրը սկսվել են աշխատողների բողոքի ակցիաները, որոնք դեմ են գործարանի՝ Լեհաստան տեղափոխելուն։ Նա Մակրոնին մեղադրել է այն բանում, որ վերջինը պաշտպանում է օլիգարխների շահերը, ոչ թե հասարակ մարդկանց։ Երբ օրվա երկրորդ կեսին Մակրոնն է այդ գործարան ժամանել, նրան սուլել են եւ վանկարկել. «Մարին, նախագահ»։
Ֆրանսիայի նոր նախագահի անունը հայտնի կդառնա մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է