Կիևի կենտրոնում հայկական խաչքար է բացվել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում ապրիլի 24-ին, խաչքար է տեղադրվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարկոս Սրբազանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության Հունական Կաթոլիկ եւ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցիների Ուկրաինայի թեմի առաջնորդարանների, Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուկրաինական մշակութային եւ գիտական բնագավառների հայտնի գործիչներ։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Մանուկյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության հավատքի եւ ազգային փոքրամասնությունների դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Յուրաշը, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները։ Մատուցվեց նաեւ պատարագ՝ Հունական եւ Հռոմեկան Կաթոլիկ եւ Ուկրաինական Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ուկրաինայի մի շարք մարզերում եւ քաղաքներում ՀՀ դեսպանության եւ Ուկրաինայի hայ համայնքի համատեղ ջանքերով տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, ֆոտոցուցահանդեսներ, կլոր սեղաններ, կինոդիտումներ եւ հավաքներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է