«Նրանք դեռ շատ թանկ կվճարեն սրա համար». Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը սպառնացել է ԵԽԽՎ-ին
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին սպառնացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը:
«ԵԽԽՎ-ն դեռ շատ թանկ կվճարի սրա համար», - հայտարարել է Թուրքիայի ազգայնականների առաջնորդը՝ նշելով, որ Թուրքիայի հանդեպ կայացրած որոշումն անհիմն է ու անարդար:
Նա նաև շեշտել է, որ իրենց կուսակցությունը լիովին պատրաստ է աջակցել իշխանություններին Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերություններում ձեռնարկվելիք բոլոր քայլերի հարցում:
Նշենք, որ ԵԽԽՎ-ի որոշումից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունների անդամները որոշել են չներկայանալ ԵԽԽՎ նիստերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է