Իսրայելի հետախուզության նախարարը՝ «Հզբոլլահի» վրա հարվածի մասին
Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Սիրիայի միջադեպը», որտեղից հաղորդագրություններ են ստացվում Դամասկոսի օդանավակայանի մոտ ավիահարվածների վերաբերյալ, «ամբողջովին համապատասխանում է» իսրայելական քաղաքականությանը՝ հակազդել լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը ժամանակակից զենքի հանձնման փորձերին։
Տեղական ռադիոկայանին տված հարցազրույցում քաղաքական գործիչը զերծ է մնացել իսրայելական հարվածի պատասխանատվությունը խոստովանելուց։ Իսրայելի բանակի մամլո ծառայությունը նույնպես միջադեպի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս։
«Սիրիայում միջադեպը ամբողջովին Իսրայելի քաղաքականության շրջանակների մեջ է. հակազդել Իրանի փորձերին ժամանակակից զենք ուղարկել «Հզբոլլահին»՝ Sիրիայի միջով»,– ասել է Կացը, ով հիմա այցով գտնվում է ԱՄՆ–ում։
Նա հիշեցրել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջերս տված խոստման մասին. գործել՝ «Հզբոլլահին» զենք ուղարկելու վերաբերյալ հետախուզական տեղեկությունների առկայության դեպքում, ում ռազմական կազմավորումները անցյալում մեկ անգամ չէ որ մարտնչել են Իսրայելի դեմ, իսկ հիմա նախագահ Բաշար Ասադի կողմից մասնակցում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի օդանավակայանի մոտ։ Պայթյունին հաջորդել է հրդեհը: Լիբանանական Ալ Մանար հեռուստալիքը հաղորդել էր, որ բռնկվել է վառելիքի պահեստը, ինչը կարող էր իսրայելական ավիահարվածի արդյունք լինել: Ավելի ուշ Reuters-ը հաղորդել էր, որ Իսրայելը հարված է հասցրել օդանավակայանի տարածքում գտնվող «Հզբոլլահ»-ի պահեստին:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը