Նյու–Յորքում ադրբեջանցի դիվանագետի կնոջը մեղադրել են գողության մեջ
Ադրբեջանցի դիվանագետի կինը՝ Մեհրիբան Ջաբրաիլովան փորձել է գողություն կատարել Բրոնքսի «Marshalls» խանութից,– հաղորդում է «Daily News»-ը։
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Ֆարիդ Ջաբրաիլովի 29-ամյա կինը փորձել է մանկասայլակով 188 ԱՄՆ դոլարի ապրանք դուրս հանել եւ բռնվել է խանութի անվտանգության աշխատակիցների կողմից։
Մեհրիբան Ջաբրաիլովան հաղորդել է ոստիկաններին, որ ինքը դիվանագետի կին է եւ անձեռնմխելիության կարգավիճակ ունի։
Այն բանից հետո, երբ ոստիկանները ճշտել են բերման ենթարկվածի կարգավիճակը, նրան ազատ են արձակել։ Ինչպես գրում է ամերիկյան պարբերականը, դիվանագիտական իմունիտետը սովորաբար տարածվում է նաեւ դիվանագետների կանանց եւ ամուսինների վրա։
Թերթը գրում է, որ նման դեպքերում ոստիկանությունը դիմում է Պետդեպարտամենտ, որպեսզի չեղարկի դիվանագետի անձեռնմխելիությունը։
Պետդեպարտամենտը այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն չի արել։
Մեհրիբան Ջաբրաիլովայի ամուսինը՝ Ֆարիդը, ասել է, որ իր կնոջը բերման ենթարկելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է