Թրամփն ուզում է ճնշել Փհենյանին կոշտ պատժամիջոցների ու դիվանագիտական քայլերի միջոցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է ճնշել Փհենյանին կոշտ պատժամիջոցների ու դիվանագիտական ալիքների միջոցով։ Սակայն Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն ու իր դաշնակիցներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի, ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի ու շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանդրոֆի համատեղ հայտարարության մեջ։
«Նախագահի դիրքորոշումն այն է, որ միջուկային ու բալիստիկ հրթիռների ապամոնտաժման հարցում պետք է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա տնտեսական պատժամիջոցների ու դիվանագիտական քայլերի միջոցով՝ մեր դաշնակիցների ու տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ»,- նշվում է սենատորների հետ Հյուսիսային Կորեայի հարցով հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։
Նշում են, որ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների հետ՝ Փհենյանի վրա ճնշումն ավելացնելու ուղղությամբ, որպեսզի համոզեն ռեժիմին մեղմել իրավիճակի լարվածությունը ու վերադառնալ երկխոսության։ Նշում են նաեւ, որ ԱՄՆ-ն ձգտում է «խաղաղ ապամիջուկայնացման»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է