ԱԴԾ-ն հայտնել է Կալինինգրադում 12 ահաբեկիչների ձերբակալության մասին
Կալինիգրադում ԱԴԾ-ն ձերբակալել է «Իսլամական ջիհադ- մոջահեդների ջամմաթ» ահաբեկչական կազմակերպության 12 զինյալների, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշում են, որ ահաբեկիչները ծնունդով Միջին Ասիայից են ու հնարավոր է մասնակցություն ունեն ահաբեկչական կազմակերպության համար անդամներ հավաքագրելուն։
Հատուկ ծառայությունները նաեւ պարզել են բջիջի առաջնորդի անձը, որին Ուզբեկստանում որոնում են ծայրահեղական ուղղվածության հանցագործության համար։ Իրավապահների տվյալներով, ձերբակալվածը հավաքագրում էր Կալինինգրադի բնակիչներին։
Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ այդ թվում խոստովանել է, որ իր ազգականները նույնպես մասնակցություն ունեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը։ Բացի դրանից պարզվել են բջիջի առաջնորդի կապերը, հիմա ստուգում են կապերը Սիրիայում գործող զինյալների հետ։
Մոտ ժամանակներս ծրագրում են ձերբակալված օտարերկրացիներին արտաքսել այն երկիր, որտեղից նրանք ժամանել են։ Այնտեղ նրանց կդատեն ահաբեկչության համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է