Պակիստանում խլել են Կանադայից սենատորի պայուսակը
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անհայտ անձինք կողոպտել են ծագումով պակիստանցի Կանադայի սենատոր Սալմա Աթուլաջանին՝ խլելով նրա պայուսակը, որտեղ մոտ 5 հազար դոլար է եղել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Express Tribune պարբերականին։
Միջադեպը տեղի է ուենցել նախօրեին՝ Իսլամաբադի հանրաճանաչ վաճառաշահ թաղամասերից մեկում, որը հայտնի է որպես «Մարկազ F-16»։Աթուլաջանի ոստիկանություն ներկայացրած դիմումից պարզ է դառնում, որ կողոպուտը տեղի է ունեցել մոտ 22։20-ին։ Մոտոցիկլետով երկու ավազակներ խլել են նրա պայուսակը եւ անհետացել հանցանքի վայրից։
Պայուսակում եղել է 4,2 հազար դոլար, 62 հազար պակիստանյան ռուփի (մոտ 590 դոլար), մարգարտե մանյակ, բանկային քարտեր, սենատորի վկայականը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը