Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Գործ ունենք քաղաքական պատվերի հետ, Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական մասը ձևական բնույթ է կրում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

 

Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ու պետական կարևոր հարց է, և բոլորն էլ հասկանում են, որ գործի իրավական մասը ձևական բնույթ է կրում. մենք գործ ունենք քաղաքական պատվերի և քաղաքական ուղղորդման հետ: ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:

«Հայաստանի նորանկախ պատմության մեջ սա բացառիկ է, երբ գործը կապված է նախագահի հետ և բացառիկ դեպք է նաև այն, որ գործադիր իշխանությունը ցանկանում է ամեն կերպ ճնշում գործադրել ՍԴ-ի վրա: Այնպես որ, այստեղ քաղաքական զուգահեռ գործընթացներ կան, որոնք նաև իրավական փաթեթավորում են ստացել»,-ասաց Թևանյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը: Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը բողոքի տարբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց:

Թևանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս հարցով ճնշումներ կան Սահմանադրական դատարանի վրա. դրանք սկսվեցին դատարանները շրջափակելու մասին կոչով և շարունակվեցին ՍԴ դատարանի վրա հարձակումներ գործելով:

«Այդ գործողությունները, համարժեք պատասխան ստանալով, չհասան իրենց նպատակին, և հիմա փորձ է արվում նոր միջոցներով ՍԴ-ն գրավել, բայց, ես կարծում եմ, մեր հասարակությունը և քաղաքական դաշտի առողջ հատվածը պետք է ամեն կերպ խոչընդոտեն այդ հարձակումները ու թույլ չտան, որ գործադիր իշխանությունը սեփականաշնորհի դատական իշխանությունն այնպես, ինչպես սեփականաշնորհել է օրենսդիրը»,-նկատեց Թևանյանը:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ ՍԴ-ի դիմաց իրականացվող ակցիան ևս կարող է ՍԴ-ի վրա ճնշում դիտարկվել, Թևանյանը չհամաձայնեց, նա նշեց՝ նույն տրամաբանությամբ՝ պետք է որպես ճնշում դիտարկել նաև 6-րդ գումարման ԱԺ-ի և գործադիր իշխանության լուծարման գործընթացը: «Սա քաղաքացիների իրավունքն է»,-ասաց նա:

Թևանյանը նշեց՝ ակնկալում են, որ Հայաստանում առաջիկայում կփոխվի քաղաքական մթնոլորտը, քաղաքական շոուներն ու հետապնդումները կվերանան և վերջապես, հնարավոր կլինի զբաղվել հրատապ խնդիրներով՝ տնտեսական, անվտանգության հարցեր, Արցախի խնդրի կարգավորում և այլն:

«Գործադիր իշխանությունը քանի որ չի կարողանում կոնկրետ արդյունքներ ապահովել, զբաղվում է քաղաքական շոուներ անելով: Շուտով ձմեռ է գալու ու մեր քաղաքացիներին առաջնահերթ հետաքրքրում է՝ որքան է լինելու գազի գինը. որևէ ձայն-ծպտուն չկա ու նույնիսկ խոսակցություն կա, որ կարող է թանկանալ: Լարսի գինը, հայ-ռուսական հարաբերությունները ինչպես են լինելու. դրանք խնդիրներ են, որոնցից խուսափում է գործադիրը և զբաղված է ֆեյսբուքյան գրառումներով ու էժանագին տեսանյութեր տարածելով»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:

Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Թևանյանը նաև նշեց, որ հետհեղափոխական սկզբնական շրջանում շատերի մոտ այն տպավորությունն էր, որ նոր իշխանությունները «Ռոբին Հուդ»-ի վարքագիծ են դրսևորելու, այսինքն՝ հարուստներից փողը վերցնելու են ու բաժանելու են աղքատներին. «Նման պատրանքներ բոլոր ժամանակներում էլ լինելու են: Իշխանությունները տեսան, որ մեր ժողովուրդն այդ պատրանքներով չի կարող կերակրվել: Փաստն այն է, որ կուլակաթափությամբ որևէ երկիր զարգացում չի ապրել, իսկ հակառակ գործընթացը մենք տեսել ենք: Ես կարծում եմ՝ այս շոուները երկար չեն կարող լինել ու գործադիրը պետք է պատասխան տա»:

Ինչ վերաբերում է հեղափոխությունից 1,5 տարի անց նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորմանը, ապա Անդրանիկ Թևանյանն այն պայմանավորում է իշխանությունների վարկանիշի անկումով: Ասում է՝ իշխանությունն ունի պահուստային քարեր, որոնք պարբերաբար նետում է: