Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա Նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք Ձեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եք Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի

Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ
Կարծիք

Նիկոլի պոպուրին՝ որ «թալան-թալան»-ը դառնում է մանտրադ, վերջը իշխանության ես գալիս

Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի շնորհավորանքներն ու դրանց մեջ նրա ձեռքբերումների թվարկումը մի նոր ստրեսի մեջ գցեցին Նիկոլ Փաշինյանին, որ որպես թերապևտիկ միջոց իր պատանեկությունից մինչև հասուն տղամարդ ելույթների պոպուրին մոնտաժեց, որտեղ փչացած ձայնապնակի պես տարբեր տարիքներում կրկնում էր նույն բանը՝ թալանել են, կպատժենք, ամբողջ թալանածը հետ կբերենք, ու մեկ էլ բանտից դուրս գալու ու ընտնիքի անդամների հետ ողջագուրվելու երկար տևող հուզիչ տեսարանը։

Փչացած ձայնապնակը իր դերը խաղաց, վերջը մանկության երազանքը կատարվեց, երկրի ղեկավար դարձավ, սակայն թե ուր է այդ թալանածի վերադարձը, չի երևում, միայն մանր-մունր գումարներ բյուջե բերվեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ էլ էին արվում՝ երբ հայտանաբերում էին խոշոր յուրացումներ, պաշտոնյային ստիպում էին բյուջե մուծվել, միայն թե այդ մասին գովազդային հոլովակներ չէին թողարկում։

Նախ ձևակերպելը, թե ինչ է թալան գաղափարախոսությունը (օրինակ, քանի որ բոլշևիկները սեփականությունը մարդուն շահագործելու միջոց էին համարում, նրանց համար թալան էր գրեթե ամեն սեփականություն, և հեղափոխությունից անմիջապես հետո սեփականզրկում սկսեցին՝ էքսպրոպրիացիա)։

Հետսովետական Հայաստանում սովորաբար թալան էին անվանում սեփականաշնորհումները (օրինակ՝ եթե հաստոցները մետաղի ջարդոնի վերածելու խաթեր գործարան սեփականշնորհելը թալան է, ապա խնդրեմ, իրենց «գործ տվող» Սիլվա Համբարձումյանը ասում է, որ Իրանում մետաղի ջարդոն ծախելով է հարստացել): Բայց հիմա պարզ չի, «Իմ քայլ»-ի համար բոլոր սեփականաշնորհումնե՞րն են թալան, թե դրանց մի մասը, թե՞ սեփականաշնորհման մեջ ընդհանրապես թալան չկա: Երբ կառավարությունը նախորդ իշխանության սեփականաշնորհած օբյեկտները հաստատեց, պարզ դարձավ որ «Իմ քայլը» սեփակնաշնորհումը թալան չի համարում։

Հանք շահագործելը թալա՞ն է, թե՞ ոչ։ Ամուլսարի ու Թեղուտի վերագործարկումից պարզ դարձավ, որ գոնե հանքարդյունաբերույթունը «Իմ քայլի» համար թալան չի։

Ուրեմն տակը ի՞նչ մնաց, բյուջեի յուրացումնե՞րը, պետական գնումնե՞րը, եթե սրանք են միայն, ապա եթե նույնիսկ ամբողջը պարզեն ու հետ բերեն, ի՞նչքան գումար կլինի, կարծես, այնքան էլ տպավորիչ թիվ կարող է չլինե՞լ։

Ինչևէ, թող պարզեն։ Թալանը սահմանելուց հետո, թալանածը հետ բերելն էլ ինտելեկտուալ աշխատանք է, պրոֆեսիոնալիզմ, թալանչիներին պարզելը, ապա որոնողական աշխատանք տանել աշխարհի ֆինանսական ծուկուծուկերում և այլն, և այլն։ Սակայն ինքնասիրահարված նարցիսները, որ Ֆեյսբուքում ճտացնում են սեփական լուսանկարը՝ ձևավորելով ազգանվեր աշխատանքը պատմող մի քանի տողով, ինչպես այլ, այնպես էլ այս բնագավառում ընդունակություն չունեն որևէ գործ անելու, ուղղակի չեն կարող նախ բացատրել, թե թալանը ինչ է, ապա բացահայտել իրենց բացատրածը։ Իսկ այն, ինչ չեն հասկանում ու չեն կարող, կասկածելի է, թե նաև ուզում են անել։

Նիկոլի բախտը բերեց, որ Սաշիկ Սարգսյանը 50 միլիոն դոլարը հայկական բանկից չէր հասցրել տանել, թե չէ միտինգներին ոչ մի ձեռքբերում չէր կարող ասել։ Բայց նույնիսկ չկարողացան ասել, թե դա ի՞նչ 50 միլիոն էր, որտեղի՞ց էր, մտնո՞ւմ էր արդյոք իրենց թալանի չեղած սահմանման մեջ։

Ուրեմն, «թալան֊թալան», «բռնենք, հետ բերենք» վանակարկումների իմաստը ո՞րն էր. միայն վանկարկողի օգուտը՝ մասսաների ծափերը շահել, որ իրենց իշխանության բերեին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից