Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը, Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին. Մամեդյարով
Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ:
«Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով և նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացված նախագահների մակարդակով հանդիպմանը կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ: Մամեդյարովը հավելել է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը քննարկված քայլերն ու ծրագիրը, որը պետք է իրականացվի, հայտնի են բոլորին:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է