ԵՄ-ում ցանկանում են երեխայի ծնվելուց հետո հայրերի համար պարտադիր արձակուրդ սահմանել
Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամ երկրներում պարտադիր առնվազն 10 օր արձակուրդ սահմանել հայրերի համար՝ նորածիններին խնամելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով EURACTIV.com համացանցային ռեսուրսին։
Նրա տվյալներով՝ ԵՄ նոր օրենսդրության նախագիծը կոչված է «տղամարդկանց խթանել խնամքի ավելի հավասար պարտականություններ ստանձնելուն» նորածինների խնամքի հարցում։
Հայրերի համար երեխայի ծննդյան հետ կապված արձակուրդն օրինական ուժ է ստացել ԵՄ անդամ երկրներից մեծամասնությունում, բացառությամբ՝ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, սակայն դրա ժամկետն ու նպաստները տարբեր են։ Համաձայն Եվրահանձնաժողովի առաջարկության՝ նորածինների հայրերը դեկրետային արձակուրդի ժամանակ պետք է նպաստ ստանան, որը հավասարազոր կամ գերազանցող կլինի ժամանակավոր գործազրկության նպաստին, գրում է EURACTIV-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է