Սերենա Ուիլյամսը պատահաբար է հայտնել հղիության մասին
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն իրենց առաջնեկին են սպասում: Այս մասին թենիսիստուհին հայտնել էր Snapchat-ում՝ լուսանկար հրապարակելով, որում կեցվածք էր ընդունել դեղին լողազգեստով՝ ցուցադրելով կլորացած փորը:
Ըստ TMZ-ի՝ Սերենան այս մասին պատահաբար է հայտնել: Վանկուվերում Ted Talks շոուի ժամանակ նա հայտարարել է.
«Գիտեք՝ այս սոցցանցերը... սխալ կոճակ ես սեղմում եւ... բոլորն արդեն ամեն ինչ գիտեն: Այդպես եղավ իմ պարագայում: Սկսեցին զանգահարել ինձ, եւ ինքս ինձ ասացի. «Ի՞նչ է կատարվում»... Երկու օր անց արդեն ուզում էի փակել այդ լուսանկարը, բայց արդեն ուշ էր»:
Ավելի վաղ Սերենան Ալեքսիսին շնորհավորել էր ծննդյան տարեդարձի առիթով եւ պատմել հղիության մասին:
«Իմ սիրելի փոքրիկ, դու ինձ ուժ տվեցիր, որի գոյության մասին ես չէի էլ կասկածում։ Դու ինձ ցույց տվեցիր անդորրության ու անխռովության իրական նշանակությունը։ Ես անհամբերությամբ եմ սպասում քեզ հետ հանդիպմանը։ Չեմ համբերում, թե երբ ինձ կմիանաս հաջորդ տարի։ Բայց ամենակարեւորն է, որ ես անսահման երջանիկ եմ քեզ հետ կիսել աշխարհի թիվ մեկ թենիսիստուհու կոչումը։ Հատկապես այսօր՝ Ալեքսիս Օհանյանի ծննդյան օրը: Քո մայրիկ»,- գրել է 35-ամյա թենիսիտուհին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է