Հայտնի երաժշտի երկրպագուները հուղարկավորության ժամանակ բացել են դագաղն ու մերկացրել նրան համոզվելու, որ մահացել է
DJ Arafat եւ Arafat Muana բեմական կեղծանունների ներքո ելույթ ունեցած Անժա Դիդյե Խուոնի հազարավոր երկրպագուները մասնակցել են նրա հուղարկավորությանը Կոտ դ’Իվուարի Աբիջան քաղաքում, հաղորդում է 360 հեռուստաալիքը:
Արարողության ժամանակ նրանք բացել են դագաղն ու մերկացրել են երաժշտի մարմինը դաջվածքներ գտնելու համար: Երկրպագուները ցանկացել են համոզվել, որ նրանց կուռքն իսկապես մահացել է:
«Մենք ցանկանում էինք տեսնել մեր կուռքի մարմինը նախքան գերեզմանը փակելը»,-պատմել է խուլիգաններից մեկը:
Երկրպագուները շրջապատել էին գերեզմանն ու նկարահանել երաժշտին մերկացնելու գործողությունները: Լուսանկարներն ու տեսահոլովակները տարածվել են սոցիալական ցանցերում:
Ոստիկանները ցրել են նրանց բազմությանը անցունքաբեր գազի միջոցով: Մի քանի հոգի տուժել է:
Երաժշտի հարազատները պատրաստվում էին հուղարկավորությունն անցկացնել մասնավոր կարգով: Այդուհանդերձ երկրպագուները ներխուժել էին գերեզմանատուն:
Այդ արարողության նախօրեին Աբիջանի մարզադաշտում կայացել է DJ Arafat-ի հիշատակին նվիրված համերգը:
Անժ Դիդյե Խոունն ավտովթարի էր ենթարկվել օգոստոսի 12-ի լույս գիշերը: Նա մխրճվել էր իր մոտոցիկլետով ավտոմեքենայի մեջ: Արտիստին տեղափոխել էին վերականգնողական բաժանմունք, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: DJ Arafat-ը 33 տարեկան էր: Նա ֆրանկոֆոն երկրներում աֆրիկյան ամենահայտնի արտիստներից էր:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի