Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահենները՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, համայնքի ղեկավարների

Վայոց Ձորի մարզի օրերս աշխատանքից ազատված փոխմարզպետը Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց իր եւ մարզպետ Տրդատ Սարգսյանի տարաձայնությունների եւ մարզում կատարվող ապօրինությունների մասին:

Նախ նա ուշագրավ տեղեկություններ հայտնեց նախ Տրդատ Սարգսյանի նախընտրական արշավից՝ հայտարաելով, որ մարզպետն օգտագործել է ամբողջ վարչական ռեսուրսը․ «Ինչ է նշանակում վարչական ռեսուրս, առաջին հերթին՝ համայնքի ղեկավարներ, եւ նույնիսկ ֆինանսավորվել է, որովհետեւ Տրդատ Սարգսյանը «Իմ քայլի» դրամահավաքին ներկայացրել էր համայնքի ղեղակավարներին, շինարարական կազմակերպություններին, տնօրեններ, Ճանշին եւ այլն եւ այլն»։

Այնուհետև անդրադարձավ իր եւ մարզպետի միջեւ ծագած տարաձայնություններին․ «Ես երբ եկա մարզ, մեր աշխատասենյակում էսպիսի մի խոսակցություն եղավ, որ՝ Տոնոյան ջան, քեզ չեն սիրում»: Ըստ Տոնոյանի՝ իրեն չսիրող գյուղապետերը նրանք են, ովքեր «քյաշ» փողով ընտրված համայնքի ղեկավարներ են։

«Ամբողջ ողբերգությունն այն է, որ խոշորացված համայնքի ղեկավարներն այժմ նույն աշխատելոճով են աշխատում, այսինքն՝ ոչինչ չի փոխվել: Ուռճացված հաստիքացուցակները մնացել են նույնը,- հավելեց նա:

Նա նշեց, որ համայնքապետարանում, բուժկետում հայտնաբերել է, որ հոսանքի ծախս գրեթե չի եղել, այսինքն՝ աշխատավարձ ստացող պաշտոնյան եւ աշխատակիցը տեղում չեն եղել, չեն աշխատել։ Այս հարցով, ասաց, դիմել է մարզպետին եւ ստացել հետեւյալ պատասխանը․ «Դե Ռազ ջան, բոլորն էլ գիտեն էդ համայնքապետին, համարն էլ գիտենք, որ պետք լինի կկանչեն»:

Ռազմիկ Տոնոյանը պատմեց, որ բրուցելյոզի առկայությունը ստուգելու նպատակով հանձնաժողով են կազմել, բարձրացել Ջերմուկի արոտավայրեր եւ 18000 գլուխ անասունի 5 տոկոսից վերցրել են արյուն եւ պարզել, որ բրուցելոզով վարակված է եղել անասունների 26-ը տոկոսը․ «Անմիջապես ինձ հանեցին հանձնաժողովից ԱԱԾ մարզային նորանշանակ պետի՝ Կոլյայի թեթեւ ձեռքով, որը մարզպետի մտերիմ ընկերն է՝ հացընկերը»։

Նախկին փոխմարզպետը նշեց նաեւ, որ ինքը միայն խնդիրներ է ունեցել համայնքի այն ղեկավարների հետ, որոնք կեղծ հաստիքներ են պահել՝ չաշխատող, բայց աշխատավարձ ստացող գրադարանավար, մշակույթի տան բանվոր, օժանդակ բանվոր եւ այլն․ «Մարդիկ տանը նստած քարտի վրա փող են ստանում»։

Նա մի դրվագ էլ պատմեց Ջերմուկի քաղաքապետից․ երբ նրան հարցրել է՝ ինչ միջոցներ են ձեռնարկում բրուզելյոզի դեմ, քաղաքապետն ասել է՝ ինքը Սիսիանից է գառ բերում:

«Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահեններ՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, համայնքի ղեկավարների»,- հայտարարեց նախկին փոխմարզպետը։

Նա հերքեց խոսակցությունները, որ իր դիպլոմը կեղծ է. «Վատ նորություններ ունեմ Տրդատի համար, ես էդ ինստիտուտ հաճախել եմ, ես սովորել եմ էդ ինստիտուտում, չգիտեմ ինչ կհորինեն, ինչ կոմպրոմատներ կգտնեն, ես գիտեմ, ոնց են աշխատում նախկին ռեժիմի էդ մնացուկները»:

Ռազմիկ Եղոյանը նշեց նաեւ , որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի անվան հետ կապվող «սալյարկայի գործը» ի հայտ եկած նոր ապացույցներով պետք է բացվեր, սակայն դրանց ընթացք չի տրվել․ «Ի հայտ եկած նոր հանգամանքն էլ այն էր, որ Մալիշկայի համայնքապետը չէր ստորագրել սալյարկա ստանալու համար, ստորագրել էր Բագրատյան Սերգեյը, ըստ իս՝ դա բավարար հանգամանք է, որ գործը վերանայվեր, բայց գրավոր ուղարկեցինք, չվերանայեցին»:

Ռազմիկ Տոնոյանը ասաց, որ մարզպետի աշխատանքի ընդունած օգնականները, խորհրդականները բացարձակ անգործության են մատնված եղել. «Իմ աշխատած ժամանակ մտել եմ իրենց սենյակ, ասում եմ՝ ժող ջան, էսօր ինչ եք արել, ասում են՝ ոչ մի բան, ասում եմ` բա երեկ ինչ եք արել, ասում են` ոչ մի բան, բա ընդհանրապես ինչ եք արել` ոչ մի բան։ Ոչ մի բանի համար իրենք աշխատավարձ են ստանում, գումարած դրան պարգեւատրվում են: Նանե Բագրատունին առնվազն 6 ամիս աշխատանքի չի հաճախել, ստացել է 375 հազար աշխատավարձ՝ գումարած պարգեւավճար, նախակրթարանի երեխեն կհաստատի դա, իսկ ինձ մեկ օր բացակայելու համար հարց են բարձրացնում: Տրդատ Սարգսյանը իմ կուսակիցն է, բայց իմ գաղափարակիցը չի, հետ կանչեք պարոն վարչապետ, ինքն ի վիճաի չի էդ մարզում որեւէ փոփոխություն անել»:

Փոխմարզպետը ընդգծեց, որ իր քննադատությունը փաստում է ոչ թե պառակտման, այլ գաղափարից շեղվելու մասին.

«Շատ անօրինականություններ կան, մեծ գումարների մասին է խոսքը, Վայոց ձորում շատ լուրջ խնդիրներ կան, ու էդ խնդիրները մինչեւ չլուծվեն, էդ մարզը հաջորդ քայլը չի կարող անել: Ոչ մի կաշկանդվածություն չունեմ, բայց գաղափարից շեղվելը ամենաաղետալին է: Ամեն օր Նիկոլ Փաշինյանին ասեք՝ ցավդ տանեմ, ցավդ տանեմ, էլի ցավը տարեք, բայց եթե մենք իրեն գաղափարակից ենք, մենք, վարչապետը «պրավալ» չենք տա, եթե չէ, ոչ մի բան չի փոխվելու, տաս հատ վարչապետ էլ ընտրենք` ոչ մի բան չի փոխվելու: Ոչ մեկ չմտածի պառակտում է գնում, Տոնոյանը հելնում է իր կուսակցի վրա, ոչ, նման բան չկա, բայց եթե մեկը գաղափարից շեղվում է, առնվազն պետք է դնել քննարկման»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, որ սկանդալային պատմության մեջ էր հայտնվել՝ վեճի մեջ մտնելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: ԲՀԿ-ից հերքել են, թե նման բան է եղել, սակայն ավելի ուշ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ փոխմարզպետը երիտասարդներից մեկին ասել է՝կռացիր եւ առվի միջից վերցրու գցած «բիչոկը»: