ԵԽԽՎ-ն կին փախստականների պաշտպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել
ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) բանաձեւ է ընդունել ըստ սեռական խտրականության կին փախստականներին բռնությունից պաշտպանելու վերաբերյալ։
Բանաձեւն ընդունվել է Ավստրիայի պատվիրակ Գիզելա Վուրմի նախապատրաստած զեկույցի հիման վրա։
Փաստաթղթում նշվում է, որ բոլոր կանանց համար բռնությունից պաշտպանության ապահովումը պետք է առաջնային լինի՝ անկախ նրանց կարգավիճակից։ Փախստականներին օգնության պաշտպանության պատասխանատվությունը չի սահմանափակվում նշանակման երկրներում բռնության դեպքերով։ Կանայք պետք է ադեկվատ օգնություն ստանան, որպեսզի հաղթահարեն իրենց երկրներում ստացած ֆիզիկական ու հոգեբանական վնասների հետեւանքները։
Խորհրդարանականների խոսքով՝ փախստականների ճգնաժամի գենդերային ասպեկտը զգալի մակարդակով անտեսվում է, սակայն շատ փախստական կանայք բռնության են ենթարկվել ու ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվել՝ դառնալով սեռական ստրկության զոհեր։
Խորհրդարանականները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին եւ դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներին կոչ են արել անհապաղ ստորագրել ու վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատամամբ բռնությունը կանխելու ու մարդկանց վաճառքի դեմ պայքարելու կոնվենցիան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է