Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է, որ ուժեղացնելու է պայքարը խորհրդարանի ներսում և դրանից դուրս
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո պատրաստվում է ուժեղացնել իր պայքարը թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ դրանից դուրս:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը, հանրաքվեի արդյունքները Գերագույն ընտրական խորհրդին բողոքարկման համար ներկայացրած ու մերժված ընդդիմադիրները հայտնել են, որ վայր չեն դնելու իրենց «զենքն» ու վճռական են տրամադրված նոր պայքար սկսելու հարցում:
Պաշտոնական հայտարարության մեջ կուսակցության ներկայացուցիչները շեշտել են, որ այսուհետ ավելի ակտիվ գործունեություն են ծավալելու խորհրդարանի ներսում ու դրանից դուրս:
Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում պաշտոնական տվյալներով հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է