Կրեմլը պատասխանել է Էրդողանին. «Ասադի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը սիրիական առաջնորդ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ անփոփոխ է։ Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ–ի եւ Պուտինի դիրքորոշումը Ասադի նկատմամբ չի փոփոխվել։ Պուտինը, չհանդիսանալով Ասադի փաստաբանը, միջազգային իրավունքի փաստաբանն ու պաշտպանն է հանդիսանում։ Նա այն դիրքորոշմանն է, որը թույլ չի տալիս երրորդ դեմքերը կամ երրորդ երկրները որոշումներ կայացնեն այս կամ այն երկրի ապագայի վերաբերյալ։ Նա գտնում է, որ Սիրիայի ապագան եւ Սիրիայի ղեկավարի ապագան չեն կարող որոշվել ոչ Անկարայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Փարիզում, ոչ Բեռլինում, ոչ Մոսկվայում։ Սիրիայի ինքնորոշումը սիրիացի ժողովրդի իրավունքն է»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողանի հայտարարությունը։ «Ահա թե որ գաղափարի փաստաբանն է Վլադիմիր Պուտինը»,– ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է