Թրամփը գաղտնի ծառայության նոր տնօրեն է նշանակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծովային նավատորմի պաշտանաթող գեներալ–մայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել է Հատուկ ծառայության տնօրեն, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի անվտանգության համար։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Պարոն Ալլեսը տվյալ պահին կատարում է սահմանային եւ մաքսային հսկողության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները։ Մինչ այդ նա ղեկավարել է Ծառայության օդային եւ ծովային օպերացիաները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Ալեսը 35 տարի ծառայել է ԱՄՆ ծովային նավատորմում, եւ պաշտոնաթող է եղել 2011 թվականին՝ գեներալ–մայորի կոչումով։
Վերջինը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Ջոզեֆ Քլենսին, նա թողել է պաշտոնը մարտի 4-ին։ Նրա պաշտոնանկությունից հետո գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում է Ուլյամ Կալահանը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը