Թուրքիայից արտաքսված իտալացի լրագրողն առաջին անգամ խոսել է իր հետ կատարվածի մասին
Թուրք-սիրիական սահմանին ձերբակալված ու Իտալիա արտաքսված իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն առաջին անգամ մեկնաբանել է իր հետ տեղի ունեցածը:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Գրանդեն նշել է, որ թեև նա ազատության մեջ է, բայց Թուրքիայի բանտերում շարունակում են մնալ հարյուրավոր լրագրողներ, որոնց մասին պետք չէ մոռանալ:
Լրագրողը պատմել է, որ նրան մինչ օրս որևէ բացատրություն չի տրվել, թե ինչ հիմքերի վրա են իրեն ձերբակալել: Նա հայտարարել է, որ իր իրավունքները խախտվել են և՛ որպես լրագրող, և՛ որպես հասարակ քաղաքացի:
Գրանդեն իրեն հաջողակ է համարել, քանի որ Թուրքիայի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև բանակցությունների արդյունքում նա ազատություն ստացավ, սակայն շարունակելու է պայքարել անազատության մեջ հայտնված լրագրողների համար:
Գրանդեն ձերբակալվել էր ապրիլի 9-ին` Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգում, իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին իր գրքի համար հարցազրույցներ անելու նպատակով:
Օրեր առաջ իտալացի լրագրողը հայտարարել էր, որ նրան անհայտ պատճառներով պահում են կալանքի տակ, չեն տրամադրում փաստաբան և կապի որևէ միջոց: Նա նաև հայտարարել էր հացադուլ սկսելու մասին: Ավելի ուշ նրան արտաքսել են Իտալիա


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը